«Դավոյին խանութում բուլկի ու հյութ են տվել ու գումարը չեն վերցրել». ուսանողը՝ Բաբուխանյանին
ՀասարակությունՏարկետման վերացման դեմ դասադուլի միջոցով պայքարող ուսանողները պատասխանել են ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի Աժ-ում այսօր արած այն հայտարարությանը, թե «Հանրային օրակարգ» ՀԿ-ն «Սորոս» հիմնադարամից ստացել է 20 հազար դոլար գրանտ, որպեսզի պայքարի, քննադատի և վարկաբեկի մեզ համար կարևոր և մեծ նշանակություն ունեցող «Ազգ-բանակ» հայեցակարգը:
«OSF-ի դեմ ոչինչ չունենալով` պիտի նշեմ, որ ՀԳԶ֊-ն որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել։ 45 հազար դրամ մեր մի քանի ընկերներ են հավաքել (39 հազար տվել ենք սթիքերներին, 6000 բանեռին), մի անգամ 4 հատ պիցցա է Hovhannes Hovhannisyan-ը հյուրասիրել, մի անգամ էլ սրճարանում մեր հաշիվը 3000 դրամ ադմինիստրացիան ա փակել։ Հա մոռացա, Դավոյին էրեկ խանութում երկու բուլկի ու մի հյութ ա վաճառողուհին տվել ու գումարը չի վերցրել։
Հայկ Բաբուխանյանին խորհուրդ կտամ սեփական ֆրակցիայում գտնվող չոլկայով պատգամավորների շրջանակում վհուկների որս կազմակերպել, ու ֆոնդի հետ կապ ունեցող անձանց կգտնի»,- էջում գրել է նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը։
Հացադուլի մեջ այսօր առավոտից գնվող Դավիթ Պետրոսյանն էլ գրել է.
«Վահան մեկ էլ գումարի 6 շիշ ջուր ու 4 տուփ ծխախոտ, նոր տղերքը պարանով բարձրացրին»:
«Այն, ինչ այսօր տեսնում ենք, «Սորոս» կոչվող չարիքի ազդեցության տակ է: Այն դատարապտվել և արգելափակվել է ՌԴ-ում ու մի շարք այլ երկրներում, նաև ԱՄՆ-ի նախագահ Թրափի կողմից, որը թիրախավորվել է որպես երկրների ինքնիշխանության դեմ պայքարող համակարգ», -մասնավորապես ասել էր Բաբուխանյանը։