Նոր իրավիճակ անվտանգության խնդիրներում
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ավարտել է ԱՄՆ այցը եւ մեկնել Կանադա: ԱՄՆ-ում Վիգեն Սարգսյանը հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին: Նա ԱՄՆ ռազմական շրջանակների հետ չի հանդիպել:
Այս օրերին ԱՄՆ-ում է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան: Նա նոյեմբերի 13-ին Պենտագոնում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Ջեյմս Մեթիսին:
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում ԱՄՆ ու Վրաստանի համագործակցության, տարածաշրջանային ու անվտանգության հարցեր: Մեթիսը շնորհակալություն է հայտնել Վրաստանին Աֆղանստանում մինչեւ առաքելության ավարտն ամերիկյան ուժերի հետ մնալու պատրաստակամության համար:
Հայաստանը նույնպես վերջերս հայտարարել է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում պահպանելու է իր ստորաբաժանումը: Ընդ որում, պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կապերն ավելի սահմանափակ են, քան Վրաստանի ու ԱՄՆ հարաբերությունները: Դա ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ:
շարունակությունը՝ կայքում