Զինվորը մեղադրվում է գնդի ճաշարանից 360 ձու գողանալու մեջ. գործն ուղարկվել է դատարան
ՀասարակությունՀՀ ՊՆ N զորմասի պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել զորամասի ճաշարանից ձու գողանալու համար:
Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Մասիսի դատարան և ընդունվել է դատավոր Թաթուլ Պողոսյանի վարույթ:
Պարտադիր ժամկետային զինծառայող, ճաշարանի հացահատ, կոչումով շարքային Բ.Պ.-ն , 2017թ. մայիսի 10-ին զորամասի ճաշարանից գաղտնի հափշտակել է նախաճաշի համար նախատեսված և զորամասի անձնակազմին չհատկացված 15 հզր 480 ՀՀ դրամ արժողությամբ մեկ արկղ՝ 360 հատ հավկիթ: Նույն օրը արկղով նա հավկիթը իր ծանոթին փոխանցելու նպատակով, դրել է զորամասին հաց մատակարարող վարորդի ավտոմեքենայի բեռնախցիկը, սակայն զորամասից դուրս գալուց հետո ավտոմեքենան կանգնեցվել է Վայքի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից և գողոնը հայտնաբերվել է: Զինծառայողը հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքին անկախ հանգամանքներով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը: