Մորը խիստ նման տղան խաբել է iPhone X-ին ու կոտրել կոդը
ԱշխարհԱՄՆ-ում 10-ամյա տղային հաջողվել է «խաբել» FaceID դիմաճանաչողական հավելվածին ու ապակոդավորել մոր iPhone X-ը՝ չնայած, որ ի սկզբանե համակարգն այնպես էր ծրագրվել, որպեսզի ճանաչի միայն կնոջ դեմքը:
Ինչպես նշում է The Verge հնարամիտ փոքրիկը սմարթֆոնի պաշտպանությունը շրջանցելու վերաբերյալ տեսանյութը հրապարակել է YouTube-ում:
Աղբյուրը նկատում է, որ անվտանգությանը համակարգը ճանաչել է տղայի դեմքը այն պատճառով, որ երեխան ու մայրն արտաքուստ շատ նման են ու գրեթե նույն դիմագծերն ունեն:
Հայտնի է, որ ավելի վաղ Apple ընկերությունը հայտարարել է, որ FaceID դիմաճանաչողական գործառույթը շատ ավելի ապահով ու անվտանգ է, քան iPhone 7-ում օգտագործվող TouchID մատնահետքի ճանաչման համակարգը: