Հայերեն


«Թաղայինի վիզը կպոկեմ»․ Բլեյանի դպրոցում աշակերտ են ծեծել

Հասարակություն

Երեկ գիշեր Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցչուհին հարվածել է 3-րդ դասարանի աշակերտին, ով Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է։ Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական վարչությունից, դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն. «Նման բան եղել է։ Երեխայի ծնողն է հաղորդում ներկայացրել»։
Կապ հաստատեցինք կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ, ով արդեն իսկ ծանոթ լինելով թեմային, բավական վրդովված էր։ «Մեր կրթահամալիրում նման բան չի եղել։ Էդ ո՞նց է, որ ոստիկանության մի հատ թաղային բանավոր զանգում է մեր փոխտնօրենին, ով ասում է, որ նման բան չի եղել ու թողնում գնում են։ Ոստիկանությունը չէ՞ որ պետք է գա մեզ ցույց տա ծնողի գրավոր հաղորդումը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուղղակի բացառվում է նման դեպքը, 25 տարի բացառվել է, հիմա էլ է բացառվում։ Դուք հիմա ի՞նչ եք ուզում ինձանից։ Ես ասում եմ` նման բան չի եղել։ Ես երեկ բոլոր հնարավոր «կանալներով» ճշտել եմ, որ այդպիսի բան չի եղել։ Բայց եթե ոստիկանությունը խոստացել է ու կգա կգտնի նման բան, թող հրապարակի։ Ես թաղայինի վիզը կպոկեմ... մի հատ քնձռոտ թաղային... Իրենք ոստիկան են, թող իրենց գործողություններն անեն, ի՞նչ եք ուզում»,- ափերից դուրս գալով՝ պատասխանեց Բլեյանը։
Կրթահամալիրի տնօրենն այնքան բարկացած էր, որ դեպքի մասին մեր հարցադրումներն ընկալում էր որպես հարցաքննություն. «Դուք հիմա ինձ հարցաքննո՞ւմ եք։ Վերջին անգամ եմ ասում՝ նման բան չի եղել։ Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ ծեծել կամ հարվածել բառը չօգտագործեք։ Ես չգիտեմ՝ ինչ երեխայի մասին է խոսքը։ Հիմա ես ոստիկանությանը կասեմ՝ թաղայինին բերման կենթարկեն, որովհետև իրենք արդեն դուրս են գալիս բոլոր «բաներից», իրենք ոստիկան են, չէ՞, թող գործ անեն։ Կրթահամալիրի բարի համբավի հետ են խաղում»։
Մեր պարզաբանմանը, թե ոստիկանության տրամադրած տեղեկության համաձայն, հաղորդման մեջ երեխայի ծնողը նշել է, որ իր երեխային ուսուցչուհին հարվածել է, ոչ թե՝ ծեծել՝ բառի բուն իմաստով, Աշոտ Բլեյանը նշեց՝ իրենց մոտ երեխայի նկատմամբ անթույլատրելի ֆիզիկական որևէ շփում չի եղել. «Մեր մոտ երեխայի նկատմամբ ֆիզիկական ոչ թույլատրված շփում չի եղել»։ Նա ուշագրավ միտք արտահայտեց, որից կարելի է եզրակացնել, որ, այնուամենայնիվ, երեխայի նկատմամբ բռնություն եղել է։
«Եթե թաղային կոչվածը կրթահամալիրի տնօրենի հետ խոսեր կամ վեր կենար գար, ասեր՝ ով է երեխան, ով է ուսուցիչը, մենք կհասկանայինք՝ ինչի մասին է խոսքը, միգուցե երրորդ անձ է, տեսականորեն հնարավոր է։ Այդ երեխան երկարօրյայի երեխա է, հնարավոր է, որ երկարօրյայի ժամանակ է եղել, հնարավոր է՝ փողոցում է եղել ու երեխային թվացել է, թե ուսուցիչ է եղել։ Եթե նման բան լինի, մենք առաջինը ուսուցչին ամենախիստ ձևով կպատժենք»։ Մինչ այս ուշագրավ հայտարարությունը, Աշոտ Բլեյանը համառորեն հրաժարվում էր ասել, թե որ երեխայի մասին է խոսքը, քանի տարի է այդ երեխան սովորում իրենց կրթահամալիրում և այլն, պատճառաբանելով, որ ինքը ոչինչ չգիտի, ու լրատվամիջոցները խոսում են երևակայական դեպքի մասին։ Հատուկ շեշտում ենք՝ ոստիկանոսւթյունը մեզ տեղեկացրեց, որ նման դեպք եղել է, չնայած Բլեյանը համառորեն հրաժարվում է այն ընդունել։


Քրիստինա Աղալարյան

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված