Լարված զրույց Մոսկվայում. Պուտինը կատարեց խոստումը
ՔաղաքականությունԼրագիր / Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Պուտին-Սարգսյան հանդիպումը, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի բացման կապակցությամբ: Իր ելույթում Պուտինն ասել է, որ երկու երկրների նախագահների թիմերը լարված աշխատում են այս տարվա մարտին Մոսկվա կատարած ՀՀ նախագահի այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ:
Այս տարվա մարտի 15-ին տեղի ունեցած հանդիպմանը Պուտինն ասել էր. «Գիտենք, որ մեր հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում մեծ ներքաղաքական իրադարձությունների նախապատրաստման ֆոնին: Հայաստանում ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ: Իհարկե, սահմանադրական փոփոխությունների գործընթացը հեշտ գործընթաց չէ: Վստահ եմ, որ Հայաստանը Ձեր առաջնորդությամբ կանցնի իր զարգացման այս փուլը: Ձեզ հաջողություն եմ մաղթում»:
Թե այն ժամանակ, թե երեկվա հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանը գնացել էր Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն մայր տաճար ու մոմ վառել:
Սակայն այցի «աշխարհագրության» մեջ տեղի է ունեցել որոշակի փոփոխություն. մարտի 15-ի հանդիպումից առաջ Սարգսյանն այցելել էր Բրյուսել ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին նույնիսկ հրավիրել Հայաստան: Հիմա Սերժ Սարգսյանը պատրաստվում է Բրյուսել՝ ԱլԳ վեհաժողովին մեկնել Մոսկվայի այցից հետո:
շարունակությունը՝ կայքում