Գիտնականները վերջապես պարզել են ճարպակալելու գլխավոր պատճառը
LifeԱմերիկացի ծագումնաբանները պարզել են, որ ավելորդ քաշ ձեռք բերելու հակվածությունը կարող է պայմանավորված լինել անկիրին-B գենով, որը պատասխանատու է գիրության համար:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Դյուկի համալսարանի կայքում:
Լաբորատոր մկների վրա կատարված փորձարկումների ընթացքում գիտնականները պարզել են, որ այն կենդանիները, որոնց ներարկել են գենի մարդկային տարբերակը, զգալիորեն ավելի արագ են ավելորդ քաշ հավաքում: Պարզ է դարձել, որ անկիրին-B գենը կարգավորում է Glut4 սպիտակուցի աշխատանքը, որն էլ պատասխանատու է գլյուկոզայի՝ ճարպային բջիջներում հայտնվելու արագության համար:
Գիտնականների կարծիքով՝ այդ գենն օգնել է մեր նախնիներին պահպանել իրենց էներգիան սովի ժամանակներում, սակայն այժմ, երբ սննդի պակասություն չենք զգում, գենի մուտացիան կարող է հանգեցնել ճարպակալման համաճարակի: