Վիգեն Սարգսյանի ամերիկյան այցի անսպասելի արդյունքը
ՀասարակությունԼրագիր / «Ուզում եմ հստակ արձանագրել` սա չեմ համարում իմ հաղթանակը որեւէ մեկի նկատմամբ կամ որեւէ մեկի պարտությունը: Մենք բոլորս ունենք հայացքներ, կարծիքներ եւ մոտեցումներ, որոնք կարող են ամենատարբեր արտահայտման ձեւերը գտնել», այսպես կոչված տարկետման չեղարկման մասին օրենքի ընդունման կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է արել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Օրենքն իհարկե ներառում է ավելի լայն հարցեր, քան տարկետման խնդիրը եւ առնչվում է մի քանի զորակոչային տարբերակների ներմուծմանը, որ առաջարկում է Վիգեն Սարգսյանը: Նա գրել է, թե հետագայում ծրագրի իրագործման ընթացքում անելու է հնարավորը, ցույց տալու համար, որ նախաձեռնությունն իրականում բանակի եւ գիտության վերափոխման համար է:
Օրենքի ընդունումից հետո ստեղծվել է ուշագրավ վիճակ: Որոշակի շփոթության մեջ հայտնվեց այն ուսանողությունը, կամ ուսանողական բողոքի առաջնորդողները, որոնք պայքարում էին օրենքի դեմ, ընդհուպ հայտարարելով հացադուլ: Մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ նրանք դադարեցնում են հացադուլն ու դասադուլը, առնվազն մինչեւ նոյեմբերի 22-ը. իշխանության հետ պայմանավորվել են նստել կլոր սեղանի շուրջ եւ քննարկել թե բանակի, թե գիտության ու կրթության խնդիրներ: Այդ որոշումը կայացվել է խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավարության հետ հանդիպումից հետո:
շարունակությունը՝ կայքում