Իսպանիայի վիզա ստանալու գործընթացը հեշտացվել է. մանրամասներ
ՀասարակությունՀԺ / Երեւանի Վարդանանց 14/1 հասցեում (Վերնիսաժի հարեւանությամբ) բացվեց «BLS International» ընկերության երեւանյան ներկայացուցչությունը: Ընկերության գրասենյակում ՀՀ քաղաքացիները կկարողանան դիմել Իսպանիայի Թագավորության մուտքի վիզա ստանալու համար: Ընկերության տնօրեն Լեւոն Իսրայելյանը բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրասենյակն զբաղվում է վիզաների ձեւակերպմամբ:
«Իսպանիայի արտգործնախարարության հետ ունենք պայմանագիր, որով որ ամբողջ աշխարհում, որտեղ կա Իսպանիայի վիզաներ, տրամադրում են «BLS International» ընկերության միջոցով: Այսինքն՝ «BLS International» ընկերությունը վիզայի ձեւակերպում է տրամադրում: Դյուրացված գործընթաց է: Մարդիկ գալիս են վիզա ափլիքեյշն կենտրոններ, հանձնում են իրենց փաստաթղթերը, որոնք գնում են հյուպատոսարան՝ Մոսկվա, եւ այնտեղից փաստաթղթերը ետ են գալիս»,- ասաց Լեւոն Իսրայեյանը՝ նշելով, որ փաստաթղթերի ձեւակերպման գործընթացը տեւում է երկու շաբաթ եւ մարդի ստիպված չեն լինում հասնել Մոսկվա, որպեսզի վիզա ձեւակերպեն:
շարունակությունը՝ կայքում