19-ամյա աղջիկը վաճառել է իր կուսությունը. որքան է այն արժեցել
ԱշխարհԺիզել անունով 19-ամյա ամերիկուհի մոդելը վաճառել է իր կուսությունը երեք միլիոն դոլարով, գրում է բրիտանական The Sun պարբերականը։
Աղջկա կուսությունը «ձեռք է բերել» Աբու Դաբիից մի գործարար, որի հետ աղջիկը հանդիպելու է Գերմանիայի հյուրանոցներից մեկում։ Ժիզելին ուղեկցելու են թիկնապահները, որոնք կանգնելու են հյուրանոցի համարի դռների մոտ՝ մինչ գործարարն ու աղջիկը այնտեղ մենակ կմնան։
Ժիզելը վաճառքի է դրել իր կուսությունը, որպեսզի ստացած գումարը ծախսի կրթության ու ճանապարհորդությունների վրա։ Աբու Դաբիից գործարարի առաջարկած գումարը 100 հազար դոլարով գերազանցել է հոլիվուդյան դերասանի առաջարկը։ Երրորդ տեղում, ըստ կայքի տվյալների, ռուս քաղաքական գործիչ է եղել, որը 2 մլն դոլար է առաջարկել։
«Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ այդքան մեծ գումարներ կառաջարկեն։ Իմ երազանքն իրականացավ։ Ես համարում եմ, որ կուսության վաճառքը ինչ-որ առումով էմանսիպացիայի տեսակ է, ու ես ապշած եմ, որ ոմանք դեմ են դրան»,- մեկնաբանել է աղջիկը։