Երկրաշարժի հետևանքով ինչ ավերածություններ են եղել Ադրբեջանում
ԱշխարհԱդրբեջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 130 տուն. հայտնում է Trend-ը:
Տեղեկության համաձայն` Աղդամի շրջանում վնասվել է 130 տուն և մեկ դպրոց: Ամենաշատը տուժել է Չեմենլի գյուղը, որտեղ վնասվել է 36 տուն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Աղդամի շրջանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: