Պուտինը ծանր վիճակի մեջ դրեց Սերժ Սարգսյանին
ՔաղաքականությունԼրագիր / Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին Երեւանում Մոլդովայի նախագահի հետ հանդիպմանն անսպասելի խոսեց Վիեննայի պայմանավորվածությունների կատարման մասին: Դրանից մեկ օր անց Վիեննայում ԵԱՀԿ Մշտական կոմիտեում այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հայտարարեցին ԱՄՆ, Եվրոպական կառույցների եւ Ռուսաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի իշխանությունն ինչ որ պահից դադարել էր հնչեցնել բանակցությունը սկսելու իր պայմանները, որոնք ընդունվել էին Վիեննայում անցյալ տարվա մայիսին, Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո: Մեկ ամիս անց տեղի էր ունեցել Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, որտեղ Վիեննայի օրակարգը չեղարկելու փորձ էր արվել, սակայն ըստ էության կանխվել էր արեւմտյան համանախագահների կողմից: Դրանից հետո սակայն հայկական կողմն աստիճանաբար մեղմեց իր դիրքորոշումն ու ինչ որ պահից սկսեց խոսել բանակցությանն այլընտրանք չլինելու մասին:
Զուգահեռ, Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում էին դուրս գալ քաղաքական փակուղուց, որը հնարավոր էր Վիեննայի օրակարգը չեղարկելու միջոցով: Դա հնարավոր էր միայն Սերժ Սարգսյանի միջոցով: Դա էլ իր հերթին հնարավոր էր Ռուսաստանի «հորդորի» միջոցով, առավել եւս որ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր «կառավարման կարգի դժվար փոփոխությանը», եւ Պուտինը նրան հաջողություն էր մաղթում այդ հարցում:
շարունակությունը՝ կայքում