Ավտովթար Վանաձորում, կան վիրավորներ. լուսանկարներ
ՀասարակությունՀԺ / Երեկ՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 15:06-ին Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում միմյանց են բախվել «Nissan Sentra» մակնիշի և «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի վայր ժամանած փրկարարները «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Մ.-ին, իսկ ուղեւոր Լ. Պ.-ն հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիների օգնությամբ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: