Աղջիկն ամուսնացել է սեփական մոր հետ. նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման / լուսանկարներ
ԱշխարհԱՄՆ Օքլահոմա նահանգի Դանքան քաղաքի բնակչուհի 26-ամյա Միսթի Սփենը դատապարտվել է առավելագույն՝ տաս տարվա ազատազրկման՝ իր հարազատ մոր հետ ամուսնանալու պատճառով: Նա մեծացել է տատիկի հետ, քանի որ կենսաբանական մայրը՝ 44-ամյա Փաթրիշիա Սփենը, զրկված է եղել մայրական իրավունքներից: 2014-ին դուստրը միացել է մոր հետ, նրանց միջև հարաբերություններ են սկսվել, 2016-ին նրանք ՔԿԱԳ-ում գրանցել են իրենց ամուսնությունը: Դա հնարավոր է դարձել, քանի որ դստեր ծննդականում հեռացված է եղել մոր անունը: Ըստ Փաթրիշիայի՝ ինքը չի իմացել, որ ինցեստն օրենքի խախտում է:
Ի դեպ, կնոջ համար սա առաջին ամուսնությունը չէ, 2008-ին նա ամուսնացել է հարազատ որդու հետ, սակայն ամուսնությունը լուծարվել է 15 ամիս անց:
Միսթիի պատիժը պայմանականորեն չի կիրառվի, մոր գործը կքննվի 2018-ին: