Աննախադեպ իրավիճակ Վանաձորում
ՔաղաքականությունԺողովուրդ / ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի արդյունքում արձանագրվեց, որ Վանաձորի ներկա ավագանու գործունեությունն այս տարվա մարտի 31-ից եղել է հակասահմանադրական, քաղաքական դաշտում փաստացի նոր իրավիճակ է ստեղծել: Հայաստանի երրորդ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության հակասահմանդրական լինելն այլեւս պաշտոնական բնույթ է կրում: Մինչ ՍԴ որոշումը, ընդդիմությունը պարբերաբար հայտարարում էր, որ Վանաձորի ավագանու գործունեությունը հակասահմանդրական է, սակայն այդ պնդումը համարվում էր սովորական քաղաքական հայտարարություն, հետեւաբար իրավական հետեւանքներ չէր պարտադրում: Հիշեցնենք, որ ՍԴ որոշմամբ` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական ճանաչվեց։ Սա այն դեպքում, երբ Վանաձորի 33 հոգանոց ավագանին հենց այդ դրույթի հիման վրա էր 15 հոգով, այսինքն, չունենալով մեծամասնություն, նիստեր էր գումարում: Ինչեւէ, ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ճանաչվեցին նաեւ Վանաձորի ավագանու առաջին իբր թե կայացած նիստի` այս տարվա մարտի 31-ի թիվ 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները: ՍԴ-ն իր որոշմամբ ԱԺ-ին ժամանակ է տվել մինչեւ հաջորդ տարվա մարտի 31-ը ՀՀ Սահմանադրության հանդեպ օրենքի հակասության փաստը շտկելու համար:
շարունակություն՝ կայքում