Ադրբեջանում գրանցվել է երրորդ երկրաշարժը. մանրամասներ
Բաց մի թողեքՀՀ ԱԻՆ փոխանցմամբ, սույն թվականի նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 17:27-ին (Գրինվիչի ժամանակով` 13:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 47.250 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ, որը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումն է և համեմատաբար ավելի թույլ է, քան մայր ցնցումը:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 3-4 և ՀՀ հարավ-արևելյան շրջաններում 3 բալ ուժգնությամբ: