Ուսուցչուհին ստիպել է աշակերտներին իր հետ սեքս անել՝ սպառնալով չնշանակել թվանշանները
ԱշխարհԲարձրդասարանցիների 40-ամյա ուսուցչուհի Յոկաստա Մ.-ն սպառնացել է աշակերտներին քննությունների ձախողումով, եթե նրանք իր հետ սեքսով չզբաղվեն։
Դեպքը տեղի է ունեցել Կոլումբիայի Մեդելինե քաղաքում։ Աշակերտներից մեկի ծնողները նրա հեռախոսում հայտնաբերել են ուսուցչուհի անպարկեշտ նկարները։ Տղան պատմել է, որ երկար ժամանակ շփվել է 40-ամյա ուսուցչուհու հետ սոցիալական ցանցերում ու մտերմացել է նրա հետ։ Դրանից հետո ուսուցչուհին սկսել է աշակերտին էրոտիկ լուսանկարներ ուղարկել ու խոստացել է օգնել ուսման մեջ։
Պարզվել է, որ այդ դեռահասը միակը չի եղել։ Կինն օգտագործել է տարբեր միջոցներ անչափահասներին իր ցանցը գցելու համար, այդ թվում՝ քննության ժամանակ անբավարար նշանակելը, եթե նրանք հրաժարվեն սեքսով զբաղվել իր հետ։
Ձերբակալությունից հետո սեքս-սկանդալն էլ ավելի թեժացավ, երբ աշակերտներից մեկը հրապարակեց ուսուցչուհի էրոտիկ լուսանկարները։ Այժմ կնոջը սպասվում է 40 տարվա բանտարկություն։ Նրա ամուսինը ապահարզան է պահանջել։