Հայտնի են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից առաջ Պուտինի ու Սաակաշվիլու հեռախոսազրույցի մանրամասները
ԱշխարհSputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն պատմել է հեռախոսազրույցի մանրամասները, որը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից առաջ տեղի է ունեցել Ռուսաստանի ու Վրաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Միխեիլ Սաակաշվիլու միջև.
«Ռուսաստանը զգուշացրել է, որ ռազմական գործողությունների դեպքում տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ։ Պուտինն անձամբ զգուշացրեց Սաակաշվիլիին, ես ներկա եմ գտնվել հեռախոսազրույցին։
Պարոն Դեն Ֆրիդը ասաց, որ իրենք զգուշացրել են Սաակաշվիլուն և նա «կարմիր լույս» ուներ ԱՄՆ-ից։ Նա չհավատաց և սխալ թույլ տվեց, երբ հրահանգեց կրակ բացել։
Նա չհավատաց մեզ և վճարեց դրա համար, դրա գինը դարձան 114 գյուղեր, զոհվածներ, ավերված գյուղեր ու քաղաքներ, Աբխազիայի ու Սամաչաբլոյի (Հարավային Օսիա) ճանաչում։ Վրաստանի բնակչությանը խոստանում եմ, որ Սաակաշվիլին պատասխան կտա դրա համար»։