Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել սկանդալային հայ գործարարի նկատմամբ
ԱշխարհՌուսաստանի Յակուտսկ քաղաքի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել սկանդալային հայ գործարար Սմբատ Սահակյանի նկատմամբ. հայտնում է news.ykt.ru-ն:
Նրա նկատմամբ երկու քրեական գործ է հարուցված: Սահակյանը մեղադրվում է խարդախության և գործընկերների ֆինանսական միջոցների ապօրինի ներգրավման մեջ: Նա նաև զբաղվել է անօրինական շինարարությամբ:
2016-ի դեկտեմբորի 16-ին դատարանը տնային կալանքը 5 մլն ռուբլու չափով գրավով փոխարինելու որոշում է կայացրել: