Սերժ Սարգսյանը փակեց Ներդրողների ակումբը
ՏնտեսությունԼրագիր / ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ Սերժ Սարգսյանն օրերս հավաքել է 30 գործարարների ու նրանց հորդորել ներդրումներ կատարել տնտեսության մեջ, բացել նոր աշխատատեղեր:
«Ամեն ինչ լավ է լինելու, վիճակն առաջիկայում շտկվելու է, որովհետեւ նոր եւ մեծածավալ ներդրումներ են սպասվում, սակայն «հույսներս չպետք է դնենք միայն դրսից սպասվող ներդրումների վրա, Հայաստանի գործարարները եւս պետք է շատ ակտիվ լինեն», ասել է Սարգսյանը գործարարներին:
Հանդիպումը տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի Ռիո մոլի բացումից հետո: Սամվել Կարապետյանի Տաշիր գրուպը հայտարարել է նաեւ էներգետիկայի ոլորտում առաջիկա 10 տարիներին 1 միլիարդ դոլար ներդրումների մտադրության մասին: Այս հայտարարությանը տնտեսագետներն ու էներգետիկ ոլորտի փորձագետներն արդեն անդրադարձել են, եւ ընդհանուր տեսակետն այն է, որ դրանք այնքան էլ ներդրումներ չեն, այլ մասնավորապես ՀԷՑ-ի մասով պարտավորությունների կատարում: Սակայն սա այլ խնդիր է:
Տաշիր գրուպի հայտարարության մեջ ասվում էր, թե այդ ներդրումներին առնչվում է նաեւ Ներդրողների փակ ակումբը, որը բացել են Սամվել Կարապետյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Սակայն հընթացս պարզ է դարձել, որ ակումբ որպես այդպիսին չկա, անդամներից շատերը ոչ միայն կասկածելի տնտեսական գործունեությամբ են զբաղվում, այլեւ մեծ պարտքեր ունեն, որոնք «գնել» է Սամվել Կարապետյանը՝ ակումբին անդամակցելու համաձայնության դիմաց: Դա ավելի շատ քաղաքական քայլ էր՝ վարչապետին համար հենարան ձեւավորելու նպատակով, իսկ «ծախսերն» անում է Սամվել Կարապետյանը:
շարունակությունը՝ կայքում