10 համարի կուրծք ունեցող աղջիկը պատրաստվում է փոքրացնել այն. լուսանկարներ, տեսանյութ
Աշխարհ23-ամյա ավստրալուհի Շերիդան Լարքմանը կրծքի փոքրացման վիրահատության համար միջոցների հավաք է սկսել: Կրծքի 10-րդ չափը կնոջը թույլ չի տալիս նորմալ կենսակերպ վարել և հանգեցնում է մեջքի մշտական ցավի, գրում է Life-ը:
Լարքմանը կրծքի փոքրացման հերթ է կանգնել դեռևս 16 տարեկանում, այդ ժամանակվանից կուրծքը նրան անհարմարություն է պատճառել: Առաջին երեխայի ծնունդից հետո Շերիդանի կուրծքը շարունակել է մեծանալ, հիմա հասել է 10-րդ չափի:
«Դա քանդեց կյանքս: Ես ատում եմ կուրծքս… Միշտ ատել եմ այն: Ես բարձրահասակ չեմ, ուստի դրանց քաշը և չափը փոխհատուցելու համար ոչինչ չունեմ»,- ասում է նա:
Երկու երեխաների մայրը վախենում է, որ տարիքի հետ իր խնդիրները կսրվեն, և ինքը չի կարողանա նորմալ տեղաշարժվել մեջքի ցավի պատճառով:
Կրծքի փոքրացման համար իր բացած բարեգործական դրամահավաքի մասին Շերիդան ասում է. «Խնդրում եմ, ինձ օգնեք վճարել կրծքի փոքրացման համար, որպեսզի ես պահպանեմ առողջությունս և կարողանամ առանց խնդրի վայելել կյանքը, երեխաների հետ շփումը և հոբբիս»: