«Տանել չեմ կարողանում ղզիկ մարդկաց». Ռուզաննա Հարությունյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը
Life«Կինոյի մասին» խորագրի շրջանակներում անդրադարձել ենք դերասանուհի եւ հաղորդավարուհի Ռուզաննա Հարությունյանին: Նա ոչ միայն պատասխանել է մեր հարցերին, այլեւ NEWS.am STYLE-ին առաջինն է տրամադրել իր նոր ֆոտոշաքը, որն իրականացրել է լուսանկարիչ Սարգիս Մկոյանի հետ:
«Բացի ֆանտաստիկայից, բոլոր ժանրերն էլ սիրում եմ (եթե, իհարկե, ֆիլմն ասելիք է ունենում)։ Կոմեդիաներ հազվադեպ եմ նայում, միշտ մտածում եմ` ժամանակի անիմաստ կորուստ եմ ունենում, որովհետեւ դրանք սովորաբար «մեկանգամյա օգտագործման» ֆիլմեր են լինում։ Հիմնականում պատմական եւ իրական փաստերի հիման վրա ստեղծած ֆիլմեր եմ նախընտրում։ Բայց պիտի նաեւ նշեմ՝ ֆիլմեր հաճախ չեմ դիտում, գերադասում եմ կարդալ... Գիրքը թույլ է տալիս ստեղծել մտացածին աշխարհ, անգամ ինքդ ես ընտրում, ենթադրենք, տան դեկորացիան կամ հերոսի հագուստի գունային համադրությունը, ինչը ֆիլմի պարագայում չես կարող անել, քեզ մնում է ընդամենը կուլ տալ այն, ինչ հրամցնում է ռեժիսորն՝ ըստ իր ճաշակի ու տրամադրության»,-ասում է դերասանուհին՝ խոստովանելով, որ կա այնպիսի կերպար, որին միշտ երազել է մարմնավորել.
շարունակությունը՝ կայքում