Հայերեն


«Քեֆ արեք, սիրեք, սիրահարվեք». Վարչապետի կոչը երիտասարդներին. տեսանյութ

Հասարակություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Իր ելույթում կառավարության ղեկավարը նշել է.

«Սիրելի ուսանողներ, սիրելի երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։
Երիտասարդները յուրաքանչյուր երկրի ապագան են։ Բայց ես նաև համակարծիք եմ այն պնդմանը, որ երիտասարդները նաև մեր ներկան են։ Ամեն օր մեր երիտասարդներն ապացուցում են, որ ի զորու են մեծ գործերի՝ սկսած մեր առաջնագծում կանգնած տղաներից, վերջացրած միջազգային օլիմիպիադաների հաղթող ուսանողներով, գիտնականներով, շինարարներով, գործարարներով և կառավարիչներով։ Ես վստահ եմ, որ դուք կարող եք աշխարհը փոխել։ Ավելին, ես վստահ եմ, որ միայն ձեր միջոցով մենք կարող ենք թռիչքային զարգացումներ ունենալ։
Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ մաքսիմալ ձեր ներուժն օգտագործենք։ Այսօր իսկ կառավարությունում շատ պատասխանատու պաշտոններում աշխատում են եռանդուն, ստեղծագործ և, ամենակարևորը, հայրենասեր երիտասարդներ։ Շատ ոլորտներ կան մեր երկրում, որ մեզ համար լրիվ նոր են, և այդ տեղերում չափազանց կարևոր է, եթե չասեմ անհրաժեշտ է՝ կաղապարներից դուրս մտածելը, ստեղծագործ և համարձակ լինելը։ Մենք նախաձեռնել ենք հավակնոտ ծրագրեր, որոնք որակապես և արմատապես փոխելու են մեր երկրի զարգացման վեկտորը։ Այս համատեքստում ես վստահ եմ, որ ինչքան շատ կարողանանք և հաջող կարողանանք ինտեգրել մեր երիտասարդների մասնակցությունը մեր կառավարման համակարգում և մեր առօրյայի մեջ, այնքան ավելի առաջանցիկ տեմպերով կարող ենք զարգանալ։
Սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ երիտասարդներ,
Չափազանց շահագրգռված եմ և ուզում եմ ձեզ առաջարկել՝ գնահատեք ձեր երիտասարդ լինելը, ժամանակը ռացիոնալ օգտագործեք, սովորեք, զարգացեք, սպորտով զբաղվեք, ընկերություն արեք, քեֆ արեք, սիրեք, սիրահարվեք և, ամենակարևորը, մեր երկրին ծառայեք:
Մեջքներդ միշտ պինդ պահեք, մի վախեցեք ունենալ սեփական կարծիք, արտահայտեք այն, պաշտպանեք այն, բայց ձեր բոլոր նախաձեռնություններում գերադասեք երկրի շահը. այն վեր է անձնականից, ընտանեկանից, ընկերականից։
Չկա մի հաջողակ մարդ, որն իր կյանքի ընթացքում չի ունեցել բազմաթիվ ոչ հաջող փորձեր։ Մի վախեցեք դրանից, ուղղակի այդ փորձը մաքսիմալ էֆեկտիվ օգտագործեք։ Այսօր խելացի մարդու օր է: Յուրաքանչյուր ոք կարող է փոխել աշխարհն իր շուրջ՝ բարի խոսքով, հանդուրժողականությամբ, խելացիությամբ և ջանասիրությամբ:
Ավարտելով խոսքս՝ ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք չափազանց շահագրգռված ենք և ձեր կողքին ենք լինելու ցանկացած հայրենանվեր և զարգացմանն ուղղված ձեր ծրագրերում»:

 

Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան
Ամենադիտված