Հայերեն


Ռուբեն Վարդանյանը նախազգուշացնում է

Բաց մի թողեք

«Առավոտ»-ը գրում է․

Ռուսաստանցի հայտնի գործարար եւ մեկենաս Ռուբեն Վարդանյանը վերջերս հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ, ինչի մասին ռուսական «Վեդոմոստի» պարբերականը հաղորդեց Հայաստանի Անկախության 25-ամյակի օրը՝ սեպտեմբերի 21-ին: Իհարկե, պարոն Վարդանյանի՝ առաջին հայացքից ոչ քաղաքական խոսքն ուղղված է Ռուսաստանին: Նա ասում է, որ երկիրը՝ Ռուսաստանը, կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ, որոնց պետք է պատասխանել, պատասխանել որպես երկիր: Առաջին հերթին դա ժողովրդագրությունն է: Ըստ Ռ. Վարդանյանի՝ ռուսական շուկան փոքր է, եւ հետեւաբար անհրաժեշտ է ինտեգրվել համաշխարհային շուկային, հակառակ դեպքում Ռուսաստանին սպասում են մեծ տնտեսական ճգնաժամեր: Երկրորդը` սպասվում է լրջագույն սերնդափոխություն, երրորդը` երկրին անհրաժեշտ է շատ ավելի փող, որպեսզի անցկացվեն բարեփոխումներ: Իսկ Ռուսաստանը չունի եւ չի ունենա այդքան փող, «նույնիսկ եթե վաճառի ամբողջ նավթը, գազը, ջուրը եւ նաեւ՝ անտառը»: Եվ վերջապես՝ Ռուբեն Վարդանյանը որպես անխուսափելի մարտահրավեր նշում է բիզնեսի արդյունավետության հարցը` բիզնեսը պետք է ենթարկվի ռեստրուկտուրիզացիայի. կանխիկ փողի հոսքերը, cash-flow՝ պետք է անցում կատարեն դեպի իրական բիզնես, դեպի դիվիդենդներ, տեղի ունենա կապիտալիզացիա, հակառակ դեպքում «մենք չենք ունենա ապագա, մենք չենք լինի արդյունավետ»: Իհարկե, դժվար է սպասել, որ Ռուսաստանի ղեկավարությունը կառաջնորդվի նման պատկերացումներով ապագայի նկատմամբ, մանավանդ, երբ Գոգոլի «Մեռյալ հոգիների» եւ Դոստոեւսկու «Կարամազով եղբայրների» հերոսներին, իսկ ավելի ճիշտ՝ հակահերոսներին հիշեցնող այդ անձինք բազմիցս տվել են նույնիսկ ընթացիկ իրավիճակի՝ տրամագծորեն հակառակ գնահատականներ: Եվ նրանց գնահատականներն ընկած են պաշտոնական քարոզչության հիմքում, ըստ որի՝ Ռուսաստանը «մեծ է», «հարուստ է», «առաջինն է», «ինքնաբավ է» եւ «ճիշտ է», իսկ ինտեգրումն աշխարհին դիտվում է որպես սպառնալիք «ռուսական հոգեւոր արժեքներին»: Հետեւաբար Ռուբեն Վարդանյանի կոչը չի կարող քաղաքական երանգ չունենալ, քանի որ պաշտոնական Մոսկվայի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունն ուղղված է նախ՝ երկրի հասարակության մեկուսացմանն աշխարհից: Բացի դրանից, սերնդափոխություն ասվածը ռուսական իշխանությունը նույնպես յուրովի է պատկերացնում. անխուսափելի ժառանգականությունը նա պատկերացնում է որպես փոխանցում սեփական եւ մերձավորների ժառանգներին այն ամենը, ինչը պատկանում է այդ շրջանակին «մաֆիոզ կապիտալիզմի» կատարյալ «հաղթանակի» արդյունքում: Իսկ մնացածը պետք է մնան սպասելով նրանց «հոգեւոր» բարեհաճությանը՝ ի հեճուկս «անբարոյական Արեւմուտքի»: Հենց այդ նեղ շրջանակին էլ պատկանում է այդ «նավթը-գազը-անտառը-ջուրը», որն, ինչպես պարզվում է, ոչինչ է սպասվող մարտահրավերները հաղթահարելու տեսակետից: Ռուբեն Վարդանյանի կողմից ներկայացված հայեցակարգը ինքնին մարտահրավեր է ռուսական քրեաօլիգարխիկ համակարգին՝ իր բոլոր բաղկացուցիչներով հանդերձ, այդ թվում՝ պաշտոնական քարոզչությանը, որն ուղղված է ներքին սպառմանը: Բայց ոչ միայն: Հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարի հայտարարությունը, որը տարածվեց ռուսական մամուլով Հայաստանի Անկախության 25-ամյակի օրը՝ սեպտեմբերի 21-ին, խիստ ուշագրավ է նաեւ հայկական համատեքստում: Ըստ այդմ, «ամեն ինչով հարուստ» Ռուսաստանն ամենեւին էլ հարուստ չէ, «170 միլիոնանոց շուկան», որի համար «աղոթում էին» հայ օլիգարխները, ինքնաբավ չէ եւ ընդունակ չէ ապահովելու սպասվող անխուսափելի մարտահրավերների հաղթահարումը: Նրա տված բնորոշումները ռուսական «բիզնեսին», մասնավորապես՝ նրա արդյունավետության եւ մրցունակության մասին, գալիս են լրացնելու այն պատկերացումը, որը ստեղծվել է Հայաստանում այն մասին, թե ինչպիսի «արդյունավետությամբ» են աշխատում Հայաստանում ռուսական մոնոպոլիստները հայկական տնտեսության կարեւորագույն ճյուղերում: Հաշվի առնելով նաեւ, ինչպես ասում են, ընթացիկ քաղաքական պահը, երբ Հայաստանում փոխվել է կառավարությունը, նշանակվում են նոր նախարարներ, նոր վարչապետը խոստանում է նոր ծրագիր, իսկ երկիրը կանգնած է համանման մարտահրավերների առաջ, իհարկե՝ «տեղական առանձնահատկություններով», եւ հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի լայն ներգրավվածությունը Հայաստանի հասարակական գործընթացներում՝ ուրվագծվում է նրա ուշագրավ հայտարարության երկրորդ հասցեատերը. դա Հայաստանի Հանրապետությունն է՝ իշխանությունը, քաղաքական դաշտը եւ հասարակությունը: Պարտադիր չէ, որ Ռ. Վարդանյանը կամ մեկ ուրիշն այս համատեքստում ուղիղ տեքստով հարցնի, թե՝ «եւ այդ ո՞ւմ հետ եք ինտեգրվում, եւ ինտեգրվում եք, որ ի՞նչ անեք»: Սակայն ճիշտ կլիներ, որ առաջիկա ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը եւ հասարակությունը կրկին անդրադառնային այն հարցին, թե ինչ են մտադիր անելու, երբ Ռուսաստանը ոչ միայն միտք չունի, այլեւ ռեսուրս չունի հաղթահարելու այն մարտահրավերները, որոնք ուղղակի անխուսափելի են: Պարզ է նաեւ, որ չի՛ հաղթահարելու, իսկ չհաղթահարելով՝ այդ երկիրը կմնա ուղղակի այդ մարտահրավերների «տակ», ինչպես երկու անգամ եղել է վերջին հարյուր տարվա ընթացքում, սակայն այս անգամ կարծես թե՝ ընդմիշտ: Իսկ խնդիրը մեր երկրում հայտնի է. ԵՏՄ-ՀԱՊԿ-ԱՊՀ-ները եւ Պուտինի չեկիստ ընկերների տնօրինությանը հանձնած «Գազպրոմ»-«Ռոսնեֆտ»-ՌԺԴ-ները ոչ միայն չեն կարող խնդիր լուծել, այլեւ տեղով խնդիր են, իսկ բիզնեսի դրոշակակիրները Հայաստանում իրենց ջախջախիչ մեծամասնությամբ կրում են ռուսական բիզնեսին բնորոշ «քարանձավային» պատկերացումները, եւ այստեղ խոսել արդյունավետության, ապագայի եւ մրցունակության մասին… Իսկ մնացյալը ռուսաստանյան խոշոր բիզնեսի հայ ներկայացուցիչը լավագույնս բացատրեց, թե ոչ՝ ինչպես գրված է Գրքում՝ «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Ամենադիտված