ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակից մասնատված գիսաստղի տեսանյութը
ԱշխարհSolar and Heliospheric Observatory տիեզերական աստղադիտարանն արձանագրել է, թե ինչպես է Արեգակն իրեն մոտեցած գիսաստղին մասերի բաժանում:
Նշվում է, որ երկնային մարմինն Արեգակին մոտեցել է ավելի քան 2 միլիոն կմ/ժամ արագությամբ: SOHO աստղադիտարանի կողմից առաջին անգամ 2016 թվականի օգոստոսի 1-ին նկատված գիսաստղի գոյությունը դադարել է երեք օր անց:
Ստորև ներկայացնում ենք երկնային մարմնի կյանքի վերջին պահերն արձանագրած տեսանյութը