«Ռեալի» գլխավոր մարզիչը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ
LifeՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Աթլետիկոյի» (0:0) հետ կայացած խաղից հետո հայտարարել է, որ չեմպիոնության համար մրցավազքը դեռ ավարտված չէ:
«Առջևում դեռ շատ հանդիպումներ կան: 10 միավորի տարբերությունն իրոք մեծ է, սակայն «Բարսելոնան» միշտ չէ, որ հաղթանակ կտոնի: Մենք պետք է պատրաստ լինենք դրան:
Չեմ կարծում, որ չեմպիոնության համար մրցավազքն ավարտված է: Կշարունակենք կատարել մեր աշխատանքը: Սա ֆուտբոլ է, որտեղ ամեն ինչ շատ արագ փոխվում է: Պետք է պայքարել մինչև վերջ:
Երբ ես գլխավորեցի «Ռեալը», թիմը «Բարսելոնայից» հետ էր մնում 10 միավորով: Մրցաշրջանի արդյունքում հետ մնացինք կատալոնական ակումբից մեկ միավորով:
Ցավում եմ, որովհետև տղաներն արժանի էին ավելիի: Չեմ ցանկանում ինչ-որ մեկին քննադատել: Ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք:
Շարունակությունը՝ այստեղ