Հայերեն


Ինչո՞ւ փակվեց «Լինսի» հիմնադրամը, և ինչ ժառանգություն է թողել Քրքորյանը Հայաստանին․ «Հրապարակ»

Հասարակություն

Քրք Քրքորյանի հիմնած «Լինսի» հիմնադրամը 1998-2011 թվականներին Հայաստանում իրականացրեց 242 մլն. դոլարի ծրագիր, որից 20 մլն. դոլարը տրամադրվեց ձեռներեցներին՝ որպես վարկ։ Մնացած գումարը հատկացվեց զանազան ծրագրերի՝ ճանապարհաշինություն, մշակույթի օբյեկտներ, վերանորոգում, կամուրջներ, թունելներ, 3 հազար 700 հարկաբաժիններ՝ աղետի գոտու համար, եւ մոտ 30 դպրոցներ ու մի հատ էլ դպրոց Արցախում։ Այս ընթացքում շատ գրվեց եւ խոսվեց այն մասին, թե Քրքորյանի հիմնած հինադրամի փողերը մսխվեցին Հայաստանում, մեր իշխանությունները յուրացրին այդ գումարների մի մասը, ինչի համար էլ Քրքորյանը նեղացավ Հայաստանից եւ փակեց հիմնադրամը։ Ասում են՝ Քրքորյանն անգամ հրաժարվել է որեւէ մաս բաժին հանել իր ժառանգությունից։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք 1997-2008 թթ. «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, այժմ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանի հետ։ Վերջինս նախ մեզ վստահեցրեց, որ վերը նշված բոլոր ծրագրերն ամբողջովին, 100 տոկոսով ավարտվել են, ոչ մի բան կիսատ չի մնացել, եւ ավելացրեց, որ «Լինսի» հիմնադրամն այն եզակի կառույցներից էր, որտեղ ոչ մի գումար ավելորդ չի ծախսվել եւ մինչեւ վերջ ծառայել է նպատակին։

- Այդ դեպքում ինչո՞ւ փակվեց «Լինսի» հիմնադրամը 2011 թվականին, ո՞րն էր պատճառը։

- Փակվելը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, ոչ մի կապ չունի Հայաստանի ծրագրերի հետ։ «Լինսի» հիմնադրամը տարիների ընթացքում փող էր տրամադրում թե՛ հայկական, թե՛ ամերիկյան ծրագրերի համար։ Գրեթե նույն քանակությամբ գումար էր տալիս երկուսին էլ։ Ցավալին այն է, որ ահագին մարդիկ խոսում են փակվելու մասին՝ առանց որեւէ բան ստույգ իմանալու։ Այնպես են խոսում, կարծես իրենք Քրքորյանի հետ խոսել են, եւ Քրքորյանն իրենց ասել է, թե որն էր պատճառը։ Ես այնտեղ աշխատել եմ, ներսից ծանոթ եմ, հազար անգամ խոսել եմ այս հարցի մասին, եւ երբ որ ես ասում եմ մի բան, ստույգ ասում եմ ուղղակի աղբյուրից, ոչ թե փողոցային խոսակցություններից։ Հիմա ասեմ՝ իրականությունը որն է։ Ուրեմն երկար տարիներ, մինչեւ փակվելը, մոտ մի տասնամյակ առաջ, Քրքորյանը միշտ ասում էր ինձ եւ իր մտերիմ աշխատակիցներին, որ երբ իր տարիքն ավելի հասունանա, ինքն այլեւս չի ցանկանա զբաղվել ամենօրյա բարեսիրական ծրագրերով։ Եվ ասաց, որ երբ որ մի տարիքի հասնի, ինքը հիմնադրամը կփակի եւ իր հարստությոնը կթողնի կտակի մեջ՝ հետմահու օգտագործման համար։ Այդպես տարիներ անցան, աշխատեցինք, ինքը եկավ տեսավ իրականացված ծրագրերը, մեծապես տպավորված էր, շատ ուրախ էր, եւ ոչ մի պրոբլեմ չկար։ Այդ բոլոր պատմությունները որ պատմում են, թե նեղացել է, գողացել են, կողոպտել են, դրանք բոլորը սուտ են։

- Ամեն դեպքում, այդ խոսակցությունները շատ ակտիվ էին, որ Քրքորյանը նեղացել է Հայաստանի իշխանություններից, որ նրանք, իբրեւ թե, մսխել են իր ուղարկած գումարները, լիարժեք չեն օգտագործել՝ ըստ նպատակի, դրա համար էլ փակեց հիմնադրամը։

- Այդ բոլոր պատմությունները հարյուր տոկոս սուտ են, կեղծիք են։ Էդպիսի բան չի եղել, ոչ մի մսխում չի եղել, ոչ մի գողություն չի եղել։ Քրքորյանն ինքը շատ խելացի բիզնեսմեն էր, դրանք իր փողերն էին, եւ եթե տեսներ, որ մի կոպեկ կորել է, անմիջապես կդադարեցներ ամեն ինչ։ Բայց ինքը շարունակեց այնքան, մինչեւ որ ամեն ինչ ավարտվի։ Եվ երբ բոլոր ծրագրերն ավարտվեցին, ինքն այդ ժամանակ 95 տարեկան էր եւ այլեւս չէր ուզում զբաղվել այդ գործով։ Եթե ինքը Հայաստանից նեղացած լիներ, ինքը կասեր, որ այլեւս փող չի տալու Հայաստանին, բայց կշարունակեր «Լինսիի» գործունեությունը եւ փող կտար միայն ամերիկացիներին։

- Դուք փորձառու լրագրող եք եւ թերեւս կհամաձայնեք, որ որքան էլ փաստերը կամ լուրերը ճշտված չլինեն, եթե որեւէ խոսակցություն տարածվում է, դրանց մեջ, սովորաբար, ճշմարտության հատիկ լինում է։

- Ոչ, լրիվ սխալ է, լրագրության մեջ էդպիսի սկզբունք չկա։ Լրագրությունը հետեւյալն է՝ էությունը ճշտում ես եւ ճիշտ տեղեկությունը տպագրում ես։

- Այս տրամաբանության մեջ՝ եւս մեկ հարց․ անցյալում հրապարակումներ եղան, որ Արտաշես Թումանյանը, ով այժմ Իրանում ՀՀ դեսպանն է, երբ «Լինսի» հիմնադրամի աշխատակազմի ղեկավարն էր, այդ պաշտոնից ազատվեց հայտնաբերված խախտումների պատճառով, որոնք իրեն էին վերագրվում։

- Դա էլ հարյուր տոկոս կեղծիք է, սուտ է, որովհետեւ ոչ մի փաստ չկա։ Հեշտ է խոսել այդպես, ես էլ կարող եմ ասել հիմա, որ Դուք ոճրագործ եք, այդպես լսել եմ, որ Դուք ոճրագործ եք, եւ մի հոդված գրել այդ մասին, կարելի՞ է էդպիսի բան ասել։ Պետք է փաստ լինի, չէ՞։ Որտե՞ղ է փաստը, որ Արտաշես Թումանյանը խախտումներ է արել, որտե՞ղ է փաստը, որ փողերը գողացել են, որտե՞ղ է փաստը, որ Արտաշես Թումանյանն ազատվել է պաշտոնից իր խախտումների համար։ Ո՞ւր է, մի տող, մի բառ, մի փոքր փաստ անգամ չկա։ Քրք Քրքորյանն ինքը նամակ է ուղարկել Արտաշես Թումանյանին՝ ասելով, թե որքան հպարտ է նրա աշխատանքով եւ գնահատում է այն։ Այդ նամակը հիմա նախագահականում է։ Եվ երբ որ Թումանյանն աշխատանքից դուրս եկավ, որը պարզապես քաղաքական որոշում էր եւ ոչ մի կապ չուներ «Լինսի» հիմնադրամի հետ։ Պարոն Թումանյանը ոչ սկսել է իր աշխատանքը «Լինսով», ոչ էլ «Լինսով» ավարտել է։ Բայց մարդիկ, որ ուզում են սկանդալային բաներ հնարել, վաղը կարող են ասել, որ Սասունյանն էլ է գողացել։ Եթե Քրքորյանն իմանար, որ Թումանյանն իր փողերը գողանում է,  նրա՝ աշխատանքից ազատվելուց հետո լրացուցիչ 80 միլիոն կտա՞ր նորից, մարդ պիտի հիմար լինի, որ այդքան փող նորից տա գող-ավազակներին։ Այս ամենը շատ վիրավորական ու ցավալի է։

- Այս տարիներին, այդ թվում եւ հատկապես Քոչարյանի կառավարման թվերին, Հայաստան հսկայական գումարներ են մտել Սփյուռքի գործարարների կողմից։ Եվ անընդհատ խոսվում էր, որ այդ գումարները մեր իշխանությունների կողմից մսխվել են, դրա համար էլ սփյուռքահայերը հիասթափվել են ու հիմա արդեն խուսափում են այստեղ ներդրումներ անել։ Դուք՝ որպես սփյուռքահայ ակտիվ գործիչ, ի՞նչ կասեք այս մասին։

- Ուրեմն Հայաստանը դրախտ չէ, ամեն երկիր իր պրոբլեմներն ունի՝ ներառյալ Հայաստանը։ Եվ Ամերիկայում էլ որ մարդիկ ներդրումներ անում են, հաճախ միլիարդներ են գողանում։ Այդպես չէ, որ մարդիկ Հայաստան գան, ներդրում անեն, եւ որեւէ բան սխալ չգնա։ Բայց պետք չէ դա ընդհանրացնել բոլորի վրա, որ սփյուռքահայը որ այստեղ գալիս է, նրա փողերը գողանում են, կամ այստեղ աշխատող պաշտոնյաներից բոլորն էլ գող են։ Ուրեմն, որպեսզի ջոկենք, թե ով ազնիվ է, ով՝ գող, պիտի մեկ-մեկ ճշտենք, թե որ պաշտոնյան, որ գործարարը, ըստ փաստերի, որ ծրագրից որքան փող է առել եւ որքանն է գողացել։ Եթե այդպես է, պետք է այդ մարդը դատապարտվի։

- 25 տարվա անկախ պետություն ենք։ Այս տարիներին, հատկապես վերջին 15 տարում, Դուք քանի՞ դեպք եք հիշում, որ խոշոր պաշտոնյաներ գողության կամ յուրացման համար դատապարտվել են։

- Ես ասում եմ՝ ով որ սխալ բան է արել, օրենք է խախտել, պիտի պատժվի, ով էլ լինի։ Դուք մի մտածեք, որ սփյուռքահայն ինքը հրեշտակ է, գալիս է էստեղ, փող է տալիս, եւ ինչ-որ մարդիկ գողանում են։ Այստեղ մեղքի բաժին բոլորի վրա կա։

- Լավ, Քրք Քրքորյանն այսօր ի՞նչ ժառանգություն է թողել թե՛ «Լինսի» հիմնադրամի միջոցով, թե՛ առհասարակ իր կողմից Հայաստանին։

- Ուրեմն այս թեմայով էլ ամեն բան ասում են ենթադրություններով, բայց որեւէ մեկը կտակը չի տեսել։ Ես կտակի պատճենն ունեմ, տեսել եմ կտակը եւ ականատեսի աչքերով կարող եմ ասել, որ Քրքորյանը գրել է, որ իր լրիվ հարստությունը թողնում է բարեսիրության, բարեգործության, որը, ըստ կտակի, կազմում է 2 միլիարդ դոլար։ Եթե կտակից դուրս այլ փողեր կան, չգիտեմ։

- Հիմա այդ ժառանգությունից Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտվել։

- Կտակի օրենքով՝ կտակողը, նախքան իր մահանալը, իր կտակում կտակարար է նշանակել, որն ինքը կորոշի, թե այդ փողերն ուր կգնան՝ ըստ պարոն Քրքորյանի փափագի եւ ցանկության։ Այնպես չէ, թե որեւէ մեկը պիտի տնօրինի այն։ Այս կտակարարը, որ լոյալ մարդ է, ամերիկացի է, պարոն Քրքորյանի հետ աշխատել է 47 տարի, շատ լավ իմանում է նրա ցանկությունները, եւ այն, ինչ Քրքորյանն արել է իր կյանքի ընթացքում, նույն փիլիսոփայությամբ այս մարդը պիտի բաժանի փողերը։ Եվ այդ բոլոր բաները, որ գրվում են, թե Հայաստանից նեղացել է, որեւէ բան չի թողել Հայաստանին եւ այլն, էդ բոլորը սուտ է։ Պարոն Քրքորյանն իր կտակի մեջ ոչ Հայաստանի անունն է տալիս, ոչ Ամերիկայի անունն է տալիս, ոչ որեւէ մեկի անունը։ Ինքն ասում է, որ իր ողջ հարստությունը թողնում է բարեսիրության։ Բայց մենք հիմա տակավին հեռու ենք այդ ժառանգությունը բաժանելուց, քանի որ դեռեւս դատեր կան, մարդիկ փող են ուզում կտակից, բարեկամներ, զավակներ եւ այլն։ Այդ դատերը որ ավարտվեն, այս մարդը՝ կտակարարը, պիտի նայի, թե ինչ բարեսիրական ծրագրերի համար իմաստ ունի այդ փողերն ուղղել՝ լինի հայկական, թե ոչ հայկական։ Այդպես կուրորեն չի կարելի 50 միլիոն տալ մեկին, 100 միլիոն՝ մեկին։

- Իսկ Հայաստանից այդ ծրագրերն ո՞վ պետք է ներկայացնի, որ այս կամ այն ծրագրի համար կարիք կա բարեգործության, եւ Դուք՝ ինքներդ, հնարավո՞ր է որեւէ ծրագրի համար միջնորդեք կամ առաջարկեք, երբ պահը գա։

- Հայաստանը պետք է ներկայացնի, բնականաբար։ Բայց ցանկացած մեկը կարող է ցանկացած ծրագրի համար դիմել, բայց որոշողը կտակարարն է, թե ում փող տա, ում՝ ոչ։ Ես Քրքորյանի համար աշխատել եմ երկար տարիներ, եւ եթե ինձ հարցնեք, թե ինչ մտայնություն ուներ Քրքորյանը, ես կասեմ, որ եթե ծրագրերը նորմալ, օգտակար ծրագրեր լինեն՝ ներկայացված հայերի, ամերիկահայերի կամ հենց ամերիկացիների կողմից, հավանաբար, նա իր փողերի կեսը տա հայկական նպատակների եւ կեսը հատկացնի ոչ հայկական նպատակների համար։ Բայց դա կախված է ծրագրերից։ Անշուշտ՝ ես էլ, քանի որ ինքս էլ հայ եմ, ուզում եմ, որ մեր հայրենիքը, մեր ժողովուրդը որքան որ հնարավոր է՝ ստանա մի մեծ բաժին այդ կտակից։

hraparak.am

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված