Հայերեն


Երևանում կինը նկարահանել է իր սեռական հարաբերությունը և գումար պահանջել՝ սպառնալով ցույց տալ տեսանյութը զուգընկերոջ կնոջը

Հասարակություն

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2017 թվականի ապրիլի 26-ին հարուցված քրեական գործով քաղաքացի Մ.Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, շորթմամբ Ա. է,-ից զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, վերջինիցս գաղտնի իր բջջային հեռախոսով տեսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը և վարկաբեկող տեսանյութերն Ա. է.-ի կնոջը և այլ անձանց տրամադրելու սպառնալիքով վերջինիցս մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 ԱՄՆ դոլար գումար: 300 ԱՄՆ դոլար գումարը տալուց հետո Ա.Է.-ն հրաժարվել էր հեռախոսկապի միջոցով պահանջված ևս 500 ԱՄՆ դոլար գումարը տալուց և դիմել էր իրավապահ մարմիններին:

2017 թվականի մայիսի 29-ին քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Արագացված կարգով իրականացված դատական քննության արդյունքում դատարանի դատավճռով Մ. Գ.-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Մեղադրող դատախազը նշված դատավճռի դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճիռը և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայի սահմաններում ամբաստանյալի նկատմամբ նշանակել արդարացի համաչափ պատիժ ազատազրկման ձևով՝ առանց պատժի պայմանականորեն կիրառման։

Վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է մի քանի պատճառաբանություն: Նախ՝ առաջին ատյանի դատարանը, պատիժը պայմանականորեն չկիրառելով, հաշվի չի առել և անտեսել է ինչպես շորթում հանցագործության հանրային վտանգավորության բարձր աստիճանը, այնպես էլ կատարված հանցագործության հանգամանքներն ու եղանակը: Մասնավորապես այն, որ հանցավոր մտադրություններն իրականացնելու համար ամբաստանյալը նկարահանումն իրականացրել է գաղտնի, առանց տուժողի համաձայնության, ավելին, գումարը ստանալուց հետո հետագա հանցավոր գործունեությունից հրաժարվելու փոխարեն նա շարունակել է տուժողից շորթմամբ գումար կորզելուն ուղղված գործողությունները։

Երկրորդ՝ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալի մոտ առկա է ռեցիդիվ: Դեռևս Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 12-ի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության՝ սուտ մատնություն կատարելու համար, մինչդեռ նոր հանցանք կատարելու պահին դատվածությունը մարված չի եղել։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ ամբաստանյալ Մ. Գ.-ի նկատմամբ նշանակելով պատիժ 2 տարի ժամկետով ազատազրկման ձևով՝ առանց պատիժը պայմանականորեն կիրառելու։

Հայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունը
Ամենադիտված