Հայերեն

Արամ MP3-ն` տղային մկրտելու և եղբոր հանդեպ Առնոյի վերաբերմունքի մասին

Life

Երգիչ, դերասան Արամ MP3-ի և Աննայի երկրորդ որդին՝ Դավիթն արդեն քառասուն օրական է. ծնողները փոքրիկի քառասունքից դուրս գալը նշել են ընտանեկան միջավայրում: Արարողությանը ներկա են եղել Արամի և Աննայի ծնողները, եղբայրներն ու քույրերը: Tert.am Life-ն օգտագործեց առիթն ու երգչի հետ զրուցեց ընտանիքի մասին։

Երգիչ-շոումենը տեղեկացրեց, որ երեխայի «քառասունքից հանելու» արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում: «Ընտրեցինք այդ եկեղեցին, քանի որ ես և Առնոն այդ եկեղեցում ենք մկրտվել, իմ ու Աննայի պսակադրության արարողությունն էլ է այնտեղ կատարվել»,- ասաց Արամ MP3-ն:

Քառասունքի օրը Դավիթը մի շարք նվերներ է ստացել։ Անդրադառնալով իրենց նվերներին` Արամն ասաց. «Որպես այդպիսին` նվեր չենք արել երեխային, նա նվերներ ստացավ, բայց մենք ինչ-որ առանձնակի բան չէինք պատրաստել: Քանի որ ամբողջ օրն իր հետ ենք, մենք ենք իր նվերը կամ պատուհասը, չգիտեմ (ծիծաղում է, հեղ.)»:


Դավթի ծնվելուց ժամեր անց երգիչը հրապարակեց նրա լուսանկարը. «Մարդիկ կային, որ ասում էին՝ երեխայի քառասունքն անցնի, նոր նկարը ցույց տվեք, բայց մենք այդպիսի բաների չենք հետևել: Կինս էլ միշտ հրապարակել է երեխայի նկարները»:

Զույգը դեռ չի որոշել, թե երբ կմկրտեն կրտսեր որդուն: Երգիչը վստահեցրեց, որ երբ Դավիթը մի քիչ մեծանա, անպայման, կմկրտեն: Արամի ավագ որդին` Առնոն, մկրտվել է 2 տարի առաջ, քավորը եղել է դերասան Մկրտիչ Արզումանյանը, Դավիթի քավորը ևս նա կլինի:

Երկրորդ որդու անվան ընտրության մեջ, ինչպես պատմեց Արամը, Ավետ Բարսեղյանի «մատը խառն է»: «Անվան հետ կապված կային մի քանի տարբերակներ: Ավետ Բարսեղյանի «մատը խառն է» այս պատմության մեջ. երբ իմացավ, որ կինս հղի է և տղա է ծնվելու, ասաց՝ փաստորեն, Դավիթն է ծնվելու: Հետո 9 ամսվա ընթացքում տարբեր անուններ էինք մտածում, վերջում, երբ որ փոքրիկը ծնվեց, ասացի, այնուամենայնիվ, Դավիթ, Ավետին զանգեցի և տեղեկացրեցի, ասաց՝ գիտեի չէ՝ ինչ եմ ասում: Այսպես, երեխայի անունը դրեցինք Դավիթ։ Մտածում էի հորս անունն ընտրել, սակայն եղբայրս հայրիկիս անունն արդեն ընտրել էր իր որդու համար, ես ուզում էի դնել եղբորս անունը, բայց մեր ընտանիքում կար ևս մի փոքրիկ Միքայել, այնպես որ, մնաց Դավիթը»,- պատմեց երգիչը:


Խոսելով փոքրիկի բնավորության մասին` նա նշեց, որ ի տարբերություն Առնոյի՝ Դավիթն ավելի շատ է ուշադրություն պահանջում. «Առնոյին, եթե մի տեղ դնեինք, կքներ, Դավիթն այդպիսին չէ՝ իրեն պետք է գրկես, եթե նստած դիրքդ իրեն դուր չի գալիս, պետք է կանգնես: Բնավորությամբ երեխա է»:

Չնայած շատերն ասում են, որ Դավիթը նման է հայրիկին, այնուամենայնիվ, Արամ MP3-ը նշեց, որ երկու եղբայր իրար շատ նման են. «Դավիթը աչքերը փակ շատ է նման Առնոյին, երբ աչքերը բացում է, հայացքը փոխվում է»: Թե ծնողներից ում է ավելի նման Դավիթը, ընտանիքի անդամները դեռ չեն կողմնորոշվում։

Առնոն, ի տարբերության շատ երեխաների, իր փոքրիկ եղբոր նկատմամբ խանդոտ չէ: Ծնողները փորձում են իրենց սերն ու ուշադրությունը հավասար տալ երկու բալիկներին: Առնոն մասնակցում է եղբոր խնամքին, մայրիկին օգնում է, բայց, ինչպես նկատեց Արամը, այնքան չէ, ինչքան աղջիկը կաներ:


«Առնոն արդեն մեծ է` 6 տարեկան։ Ես չէի ասի, որ դա խանդ է, նա շատ է սիրում իր եղբորը, ուղղակի ավելի շատ ուզում է ուշադրություն գրավել: Բնականաբար, մենք փորձում ենք իրավիճակը հսկել, որ ինքն էլ լինի ուշադրության կենտրոնում, հանկարծ չմտածի, որ ինքը միայնակ է։ Դրա համար հիմա բաներ ենք թույլ տալիս, որոնք թույլ չէինք տա՝ տունը քանդում է, շտաբեր է սարքում և այլն: Ուղղակի ցանկանում է, որ ուշադրությունն իր կողմն էլ լինի, խանդ երեխայի նկատմամբ, վատ վերաբերմունք չկա»,- պատմեց Արամը:

Երգիչ-շոումենն ու կինը չեն պատրաստվում սահմանափակվել 2 երեխայով։ Արամը ցանկանում է, որ իրենց երրորդ երեխան աղջիկ լինի։ «Կցանկանայի, որ երրորդ երեխաս աղջիկ լիներ: Երկու տղան բանակին լրիվ հերիք է, մի հատ էլ աղջիկ կուզենայի»,– եզրափակեց նա։

մանրամասն՝ կայքում

 

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
Ամենադիտված