Հայերեն


Այս պահին ոչ ոք «վիզ չի դնում» հանուն համակարգի

Քաղաքականություն

Ապրիլին պարզ դարձավ, որ զինված ուժերում բազմաթիվ խնդիրներ կան, խնդիրների մի ահռելի մաս կապված էր ոչ արդյունավետ կառավարման, կոռուպցիայի, անգործության հետ, բայց մեկ այլ, ոչ պակաս ու ավելի վտանգավոր մաս էլ կապված էր առանձին մարդկանց ու խմբերի հակադիր ամբիցիաների հետ:
Հուլիսյան դեպքերն էլ ցույց տվեցին, որ խնդիրներ կան նաև ԱԱԾ-ում, հիմա պարզ դարձավ, որ ըմբոստացել է նաև դատախազը (որը ներիշխանական կոնկրետ խմբերից մեկի ներկայացուցիչն է):
Բացի այդ, հուլիսին կաղում էր նաև պաշտոնական քարոզչությունը, և չորս-հինգ օր քաղաքական դիսկուրսը մեդիայում և հարթակներում միանգամից զիջվեց, ու եթե չլինեին այդ զիջումը մսխած խզմալյան-կիվիրյանները, դժվար կլիներ խուսափել ֆեյսբուքի ու մեդիադաշտի հանդեպ վերահսկողությունից կորստից:
Փաստացի այս պահին բացի Վովա Գասպարյանի ղեկավարած կանտորայից, ոչ ոք «վիզ չի դնում» հանուն համակարգի: ՀՀԿ-ն չի խառնվում, որովհետև հավես չունի գլուխը ցավի տակ դնել ու համ էլ չի հասկանում իրավիճակի ողջ լրջությունը, օլիգարխները չունեն առաջվա էնտուզիազմը, քանի որ հոգու խորքում դժգոհ են Ազատիչից և միայն ուղիղ հրամանի դեպքում են գործին կպնում:
Դեռևս վաղ է ասել, որ «ռեժիմը խուճապի մեջ է»: ԼՏՊ և ՀՅԴ քաղաքական լոյալությունն այս իրավիճակում պնդացնում են Ազատիչի դիրքերը, և հենց այս հիմքով էլ խոսվում է վստահության կառավարության մասին՝ յուրայիններին վախեցնելու և նոր դաշնակիցներ գտնելու ակնկալիքով:
Ամեն դեպքում ակնհայտ է համակարգային ճգնաժամի առկայությունը, որը պաշտոնների վերադասավորումներով չի լուծվելու, քանի որ խնդիրը նոր չէ, միշտ հետաձգվել ու լղոզվել է:
Մեծ հաշվով, արտառոց ոչինչ տեղի չի ունենում: Ինչպես շատ հետտոտալիտար համակարգերում է լինում ՝ իշխանությունը սկսում է ճգնաժամ ապրել ներքին խմորումների և հակադիր խմբերի հակադրության արդյունքում, ոչ թե պառլամենտական ընդդիմադիրների կամ փողոցի ճնշման ներքո:
Վերջին երկու գործոններն, իմիջայլոց, միշտ օգնել են իշխանությանը՝ ժամանակավորապես մի կողմ դնել համակարգային խնդիրներն ու մոնոլիտ կազմել: Հիմա, երբ գործոն չհանդիսացող ընդդիմություն կա, ոչ էլ հասարակական բավարար ինքնակազմակերպում, ժամանակն է պոպ-կոռն վերցնել և հետևել համակարգի ներքին խմորումներին:
Իրավիճակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Հայաստանին արտաքին մարտահրավեր է նետված, և այս ներքին վերադասավորումները տեղի են ունենում դրան զուգահեռ: Սա, թերևս, Սերժ Սարգսյանի ամենաթույլ տեղն է: Երբ արտաքին մարտահրավեր չկա, նա ամբողջովին վերահսկում է ներսը, երբ կա այդ մարտահրավերը, նրա ղեկավարած բազմադեմ համակարգը չի կարողանում կենսունակություն ցուցաբերել:

Լևոն Մարգարյան

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված