Կասկադում դանակի սպառնալիքով 24-ամյա աղջկանից հեռախոս են հափշտակել
ՀասարակությունԵրևանում, նոյեմբերի 19-ին, ժամը 23։50-ի սահմաններում, Կասկադի աստիճանների վրա անհայտ անձը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է Երևանի բնակչուհի՝ 24-ամյա Մարիամ Մ.-ի Samsung 5S Mini տեսակի բջջային հեռախոսը, իսկ հետո դիմել է փախուստի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են իրականացնում կասկածյալին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Մարիամ Մ.-ն աշխատում է «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցային համալիրում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում կատարելու հոդվածով: