Նալբանդյանը բացահայտեց Ադրբեջանի հետ պայմանավորվածությունը
ՔաղաքականությունԼրագիր / «Խնդիրն այն է, որ Ադրբեջանի խոսքն ու գործը չի համընկնում»,- այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հրավիրած համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հարցին, թե ադրբեջանական կողմը Բաքվում Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, թե շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի արագ կարգավորմանը, այդ դեպքում ինչո՞ւմ է խնդիրը, ինչո՞ւ տեղաշարժ չկա, Նալբանդյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ գործը խոսքերի հետ համընկնի, և չշեղվեն իրենց խոսքերից: Մենք Կազանի նախօրեին երեք-չորս անգամ հանդիպեցինք արտգործնախարարների մակարդակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի, որպեսզի համաձայնեցնեինք հիմնական սկզբունքների տեքստը, որովհետև դրանք պետք է ներկայացվեին նախագահներին: Եվ գագաթնաժողովից 10 օր առաջ ստացանք ուղեկցող նամակ, որտեղ հստակ ամփոփված էին մեր պայմանավորվածությունները; Ինչպես և պայմանավորված էինք, տեքստերի մեջ փոփոխություններ չէին մտցվելու: Իրականում ադրբեջանցիները ժամանեցին Կազան 12 փոփոխությունների առաջարկներով: Այսինքն՝ նահանջեցին պայմանավորվածությունից: Սա առաջին քայլը չէ, դա եղել է և Սոչիում, նույնը դրանից առաջ՝ Աստրախանում, նաև Սանկտ Պետերբուրգում: Հիշեցնենք, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուգրի հանդիպումների ժամանակ նույնպես մենք որոշ բաների շուրջ համաձայնությունների հասանք, Ադրբեջանը կրկին մեկ քայլ նահանջ կատարեց: Վիեննայի հանդիպումից հետո, վերադառնալով Ադրբեջան, նրանք ասացին՝ ոչ մի բանի մասին համաձայնություն չի եղել»:
շարունակությունը՝ կայքում