Սիրուշոն bravo.am-ի տեսախցիկից անձամբ ջնջել է իրեն դուր չեկած լուսանկարները
LifeՀԺ / Երգչուհի Սիրուշոն փորձում է գրաքննության ենթարկել լրատվամիջոցներում հայտնվող իր լուսանկարները: Այդ ճանապարհին նաեւ խոչընդոտում է լրագրողների աշխատանքը: Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Սեբուի եւ «VIZA» ռոք խմբի համերգին նրա ելույթից հետո Սիրուշոյի մենեջերը լուսանկարիչներից պահանջեց ցույց տալ լուսանկարները, որպեսզի ստուգի եւ ասի, թե որոնք կարող են հայտնվել լրատվամիջոցների նյութերում:
Որոշ լրագրողներ դեմ չէին իրենց ձեռքով իրենց տեխնիկայի միջից ցույց տալ լուսանկարները, բայց դա բացառապես բարի կամքի դրսեւորում է եւ ոչ պարտականություն: Լրագրողների կամ լրատվամիջոցների աշխատանքը նման կերպով վերահսկելը նշանակում է խոսքի ազատության սահմանափակում եւ լրագրողական աշխատանքի խոչընդոտում:
Bravo.am կայքի լուսանկարիչը դեմ չէր ցույց տալ լուսանկարները, դեմ չէր նաեւ հանձնել տեսախցիկը նրանց, եւ Սիրուշոն որոշեց օգտվել առիթից: Տեսախցիկը վերցրեցին, տարան նրա հանդերձարան, ջնջեցին իրենց դուր չեկած լուսանկարները, վերջում էլ լուսանկարչին պատվիրեցին էլեկտրոնային փոստով ուղարկել մնացածները, որպեսզի իրենք իմանան՝ ինչ նկարներ են օգտագործվելու: Մյուս լուսանկարիչներից նույնպես պահանջեցին լուսանկարներն ուղարկել:
շարունակությունը՝ կայքում