Արմեն Ջիգարխանյանի որդին աղմկահարույց հայտարարություն է արել
ԱշխարհԴերասան Արմեն Ջիգարխանյանի առաջին կնոջ որդին` Ստեփանը, բացառիկ հարցազրույց է տվել ռուսական NTV հեռուստաալիքին՝ խոսելով հոր երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին։
Ջիգարխանյանի որդին գտնվում է Լատինական Ամերիկայում։ Նա պատմել է, թե ինչ դերակատարություն է ունեցել հոր ու Վիտալինայի միջև ծագած սկանդալում։
«Այդ աղջիկը տարվել է իր խաղով, ինքն իրեն կորցրել է։ Նա չի հասկացել, թե ում հետ ինչպես կարելի է վարվել։ Սուրբ բաներ կան․ եթե այդքան խելացի ես, խորամանկ, Մերսեդեսով ես շրջում, այստեղ ու այնտեղ բնակարաններ ունես, Աստված քեզ հետ, բայց կպնել սրբությունների՞ն»,–ասել է Ստեփանը։