16-ամյա վոլեյբոլիստուհի է մահացել
ՍպորտՊերուում մահացել է 16-ամյա վոլեյբոլիստուհի Ալեսանդրա Չոկանո Ռիոսը։ Մահվան պատճառը հայտնի չէ։ Նշենք, որ աղջիկը համարվում էր Պերուի ամենահեռանկարային մարզուհիներից մեկը։ Ոստիկանությունը հայտնում է, որ աղջկա ընկերն է դիմել իրավապահ մարմիններին՝ նշելով, որ Ռիոսն իր տանն է մնացել երեկույթից հետո։ Առավոտյան տղան զարթնել է և Ռիոսին գտել անգիտակից վիճակում։ Մարզուհին անհապաղ հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։