Սկսվեց. մղձավանջ Հայաստանի համար
ԱշխարհԼրագիր / Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնել է, որ Լարսի ճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար: Պատճառը եղանակն է: Այսպիսով, սկսվում է Լարսի ճանապարհի մղձավանջային շրջանը, երբ այն կարող է ամեն օր փակվել եւ այն էլ անորոշ ժամանակով, ամեն ինչ կախված է լինելու եղանակի քմահաճույքից:
Այդ շրջանը մղձավանջային է լինելու հայկական բիզնեսի համար, որը իրականացնում է ապրանքի արտահանում ռուսական շուկա: Իհարկե, ոչ միայն հայկական բիզնեսն է խնդիր ունենում Լարսի սեզոնային մղձավանջից: Խնդիր ունենում է նաեւ վրացական բիզնեսը:
Այլընտրանքը մնում է ծովային ճանապարհը, որը սակայն եւս առանձնապես հուսալի չէ եւ ունի եղանակային պայմաններից կախվածություն:
Բիզնեսը հարմարվել է այդ պայմաններին եւ Լարսի սեզոնային խնդիրները հաշվի են առնվում պլանավորման ընթացքում:
շարունակությունը՝ կայքում