Անցորդը բռնել է 9-րդ հարկից ընկնող կնոջը
ԱշխարհՇենքի 9-րդ հարկից անկումը կարող էր մահացու լինել Չիլիի բնակչուհու համար, եթե ծագումով Հայիթիից ներգաղթյալ Ռիչարդ Ջոզեֆը ռիսկի չենթարկեր սեփական կյանքը և չփորձեր բռնել նրան՝ հարվածը մեղմացնելու համար։ Այս մասին հայտնում է The Daily mail-ը։ Այժմ երկուսն էլ հիվանդանոցում են։
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանտյագոյում։
Տեսանյութում կինը երկու ձեռքերով կախված է պատշգամբի բազրիքից, մինչդեռ ներքևում հավաքված բազմությունը զբաղված է իրադրությունը տեսանկարահանելով։
Ներգաղթյալը, ով Չիլիում է բնակվում արդեն 3-րդ տարին, պատմել է, որ դժբախտ կնոջը տեսել է ավտոբուսից իջնելից և վազել օգնության՝ հաշվարկելով նրա անկման հնարավոր վայրը։