Հայերեն

Ինչպե ՞ս գրել ազդեցիկ սիրային հաղորդագրություններ

Life

Ինչու՞ են մարդիկ գրում էրոտիկ հաղորդագրություններ: Գուցե նրա համար, որ երբեմն այն ինչ մտածում և ուզում ես, գրելն ավելի հեշտ է, քան ասելը: Կամ զգացմունքների և հիացմունքի ավելցուկից, որոնք պետք է դուրս մղվեն ինչ-որ կերպ:


Կարելի է գիրք գրել, բայց դա երկարատև է ու ջանքեր պահանջող: Կարելի է պահել օրագիր ինքդ քեզ համար, բայց դա … «ինքդ քեզ համար է»: Շատ ավելի հաճելի է գրել նրան, ով կկարդա ու կխենթանա ձեր կրքից, կգնահատի ու կհասկանա:
Երբեմն գրում ես այն ցանկությամբ, որ ձեր հարաբերություններում առանձնահատուկ, նոր ինչ-որ բան մտնի, այն, ինչ մինչև հիմա փորձված չէ:

Իրականում ամեն մեկը չէ, որ կհամարձակվի էրոտիկ նամակ գրել, իսկ եթե գրի էլ` երկար-բարակ կմտածի` ինչպես ուղարկել այն կամ հասցնել ուղիղ հասցեատիրոջ ձեռքը: Սա լայնորեն տարածված շնորհավորական բացիկը չէ, որտեղ ամեն ինչ ձեր փոխարեն գրված է և մնում է միայն ստացողի անունն ավելացնել:
Սիրային հաղորդագրությունը նամակ է` ձեր իսկ ստեղծագործությամբ` հրաշալի, խորապես ինտիմ մի բան:

Ձեր հաղորդագրությունը պետք է բուրի ձեզնով

Ավելի լավ է ստեղծեք «կենդանի» նամակներ, դրանք բուրում են ձեզնով: Կենդանի նամակները լի են ձեր զգացմունքներով, որոնք սիրելին կհասկանա ձեր ձեռագրից, գույների ծիածանից, որոնցով նկարագրում եք ձեր ցանկությունները: Բջջային կարճ հաղորդագրությունները և Էեկտրոնային նամակներն էլ ունեն իրենց «համն» ու առավելությունը. դրանք կարող են անակնկալ այցելել սիրելիին աշխատավայրում, հաճելիորեն շփոթեցնեն, գրգռեն ոչ պատշաճ ժամի:

«Սիրային նամակ գրելիս պետք է սկսել` չիմանալով ինչ ես ուզում ասել և վերջացնել մոռանալով ինչ ես գրել»,- ասում էր Ժան Ժակ Ռուսսոն: Միգուցե Ռուսսոն գրում էր հենց այդպես, բայց մենք հանճարներ չենք, որպեսզի նման պատասխանատու բանը, ինչպիսին էրոտիկ հաղորդագրության ստեղծումն է, մատնենք ինքնահոսի:

Տղամարդիկ այդքան էլ չեն սիրում բանաստեղծություններ

Պետք է ներդնել ոչ քիչ ջանքեր, որովհետև գրել պետք է ինքնատիպ: Տաղտկալի էրոտիկ հաղորդագրությունն ազդեցիկ չի կարող լինել:
Աշխատեք չարտագրել բանաստեղծություններ, որոնք գտել եք ինտերնետում: Բացի, իհարկե, այն դեպքից, երբ դուք եք գրել դրանք և` հենց ձեր երկուսի մասին գովերգական նոտայով: Բայցևայնպես, (խոսքը կանանց է ուղղված) փորձը ցույյց է տալիս, որ տղամարդիկ այդքան էլ չեն սիրում բանաստեղծություններ:

Շեշտե'ք սիրելիի անհատականությունը


Պարզից էլ պարզ է, որ ձեր նամակը պիտի հանգեցնի հետևյալ արտահայտությանը` «Ես ուզում եմ քեզ»: Սա հիմնական և միակ միտքն է` գրավիչ, կառուցիկ ու համառոտ: Բայց այն չափից դուրս պարզ է ու քիչ է հպվում հոգուն: Աշխատեք նկարագրել այդ նույնը այլ կերպ:

Պետք է կենտրոնանալ նրա վրա, թե ինչով է ձեր սիրելին տարբերվում բոլոր մյուս մարդկանցից աշխարհում: Նկարագրեք, թե ինչ եք զգում, պատմեք ձեր սիրո դրսևորման ձևերի մասին դեպի նա: Մանրուքներ, մանրամասներ, դիպվածներ, որոնք վերաբերում են ու հայտնի են միայն ձեզ: Նա շատ կազդվի:

Ոչ մի դեպքում մի սկսեք հաղորդագրությունը ասենք այսպես. «Շատ ձանձարանում էի, մինչ եփվում էր բորշը, ասացի` մի նամակ գրեմ քեզ…»: Ոչ, Դուք գրել եք, որովհետև դա անհրաժեշտ էր, որովհետև ձեր ներսում (և ոչ ջեռոցի վրա) ամեն ինչ եռում ու այրվում էր, որովհետև դուք անկկարագրելիորեն սիրում և ցանկանում եք նրան, իսկ հաղորդագրությունը ընդամենը ևս մի միջոց է արտահայտելու այդ:

Ինչպե՞ս գրել:

Ինչպես գրել ազդեցիկ սիրային հաղորդագրություններՁևը նույնն է, ինչպեսև 19-րդ դարում: Գրելու ոճը չպետք է լինի շատ պաթետիկ, ոչ անհասկանալի, բայց ոչ էլ շատ «ջրիկ»: Այն պիտի լինի պարզ և նման լինի սովորական խոսակցության` պարզապես փոխանցված թղթին կամ էլեկտրոնային հաղորդագրությանը: Ինչքան այն պարզ է, այնքան հաճելի է ու սրտամոտ: Հաղորդագրության մեջ պետք չեն շատ հռետորական հարցեր, անթիվ-անհամար բացականչական նշաններ:

Ինչքան շատ ենք մենք «տառապել» նամակի վրա, այնքան աննկատ պիտի լինի, որ տառապել ենք: Վարպետությունը նրա մեջ է, որ թաքցնես արվեստը և որքան հնարավոր է շատ մոտենաս բնությանը. որպեսզի ամեն ինչ թվա ինքնաբուխ, որպեսզի ամեն մեկն, ով կարդա, ասի` ավելի լավ չէիր արտահայտվի:

Ի՞նչ կարելի է ավելացնել. Այն, որ պետք չէ շատ մանրամասն նկարագրել, թե ինչ կուզեիք անել ձեր ընտրյալի հետ անկողնում: Միգուցե նա շփոթվի, ընկնի անհարմար իրավիճակի մեջ (չնայած` սա հարաբերական է, մարդիկ տարբեր են): Կարճ ասած` չափի զգացումը չի խանգարի նույնիսկ էրոտիկ հաղորդագրության մեջ:

Եթե ոչ մի կերպ չեք կարողանում լուծել էրոտիկ հաղորդագրության հարցը առանց կողմնակի օգնության, դիմեք ընկերների կամ ընկերուհիների օգնությանը:
Բայց կլինի այն ՁԵՐ էրոտիկ նամակը անփոխարինելի ու միակ էակին, թե կստացվի հորինված ևրևակայական մի տեքստ` էրոտիկ շնչով, հարց է: Ավելի լավ է պարզապես գրություն թողնեք` «Ես քեզ պաշտում եմ, ես ուզում եմ քեզ», իսկ մնացածը շարունակեք ձեռքերով, շուրթերով և մարմնի մյուս մասերով:

Հիշե'ք, որ ոչ միայն կանայք են սիրում ականջներով: Չկա ավելի հաճելի անակնկալ, քան պատահաբար գտնված կամ ստացված էրոտիկ հաղորդագրությունը: Հաճախ արտահայտեք ձեր սերը նաև բառերով, դա նոր շունչ կհաղորդի ձեր հարաբերություններին:

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
Ամենադիտված