Սյոմա Կոդաբաշյանը բացահայտում է Արամեի նոր տեսահոլովակի մանրամասները
LifeԱրամեի կնոջ՝ Աննա Թովմասյանի Instagram-ի էջից հայտնի է դարձել, որ զույգը նոր անակնկալ է պատրաստում: Լուսանկարներում Աննան հարսի կերպարով է, բայց թե ինչ աշխատանք են պատրաստում, դեռեւս հայտնի չէ:
Life.panorama.am-ը թեմայի շուրջ խոսել է ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի հետ, ով ոչ միայն Արամեի մտերիմ ընկերն է, այլ նաեւ նրա մենեջերը: Սյոման վստահեցրեց՝ սա զուգերգ չէ, փոխարենը հետաքրքիր գործ է, որն ավելի ուշ կներկայացվի հանրությանը:
«Այս տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտ-ապրիլ ամիսներին՝ նվիրված կանանց մեկամսյակին: Պարզապես Արամեի գրաֆիկը գալիք տարում գերհագեցած է, ու որոշեցինք այն հիմա նկարահանել: Ի դեպ՝ մինչ տարեվերջ եւս մեկ տեսահոլովակ կնկարահանենք, որը կթողարկենք Ամանորից անմիջապես հետո»,- նշեց Սյոման:
մանրամասն՝ կայքում