«Ես եմ» ծրագրի «թաքնված» դրույթները
ՀասարակությունԺողովուրդ / Հաջորդ զորակոչից՝ հունվարից, նախատեսվում է սկսել «Ես եմ» ծրագրի կիրառումը, որն, ինչպես հայտնի է, տալիս է այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորություն: Այս մասին «Ճամփորդ» հիմնադրամի կազմակերպած՝ «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն՝ օնլայն եւ օֆլայն պատերազմական իրավիճակում» դասընթացի մասնակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը: Նա հայտնեց, որ ցուցումներ են տրվել, որպեսզի զորակոչի նախապատրաստական աշխատանքների ժամանակ բոլոր նորակոչիկներին ներկայացվի «Ես եմ» ծրագրի մանրամասները: Խոսելով ծրագրի մասին՝ Սիմոնյանը նշեց, թե ցանկացողների հետ կնքվելու է քաղաքացիաիրավական պայմանագիր, եւ զինծառայողը չի համարվելու պայմանագրային: Խոսելով այլընտրանքի մասին՝ նա նշեց, թե այս ծրագրով զինծառայողը երկու շաբաթ անցկացնելու է մարտական հերթապահությունում, մեկ շաբաթ՝ զորամասում եւ 1 շաբաթ՝ տանը:
շարունակությունը՝ կայքում