Հայերեն

«Կարծում եմ՝ արդեն կայացած եմ». Մաշ Իսրայելյան / լուսանկարներ

Life
 

 

 

«Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանի մասնակից Մաշ Իսրայելյանը, որին Արամեն ի սկզբանե առանձնացրեց` որպես հավանական հաղթող,  օրերս ներկայացրել է տեսահոլովակ՝ «Իմ միակ» երգի հիման վրա:

 

Tert.am Life-ը երգչուհու հետ զրուցեց գործունեության մասին։ Թեև Մաշ Իսրայելյան անունը հանդիսատեսին հայտնի դարձավ «Հայաստանի ձայնը» նախագծով, երիտասարդ երգչուհին պատմեց, որ վաղուց է երգում։ Ավելին, սա  նրա առաջին տեսահոլովակը չէ։ Մեկ տարի առաջ նա  ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը, որը բնորոշում է որպես սիրողական։

 

«Առաջին տեսահոլովակից հետո որոշեցի դադար տալ և ավելի հզոր գործով ներկայանալ: Եթե ոչ մինչև տարեվերջ, ապա առաջիկա ամիսներին, անպայման, կներկայացնեմ ևս մեկ տեսահոլովակ»,- ասաց երիտասարդ երգչուհին։

 

 

Մաշի խոսքով` դուետով հանդես գալու մի շարք առաջարկներ ունի։ Ավելին, արդեն ընտրել է, թե ում հետ է զուգերգ կատարելու։ «Չգիտեմ՝ հանդիսատեսին առաջինը ներկայացնեմ զուգերգի՞, թե՞ սոլո երգի տեսահոլովակը, բայց շատ նորություններ ունեմ: Քանի որ մասնակցում եմ «Հայաստանի ձայնը» նախագծին, չգիտեմ՝ կհասցնեմ մինչև տարեվերջ նոր տեսահոլովակով հանդես գալ, թե՝ ոչ։ Ամեն դեպքում առաջիկա ամիսներին հաստատ նորություն կունենամ»,- ասաց նա։

 

«Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչ Արամեն երգչուհու ելույթից հետո ասաց, որ նրան տեսնում է որպես ապագա «Հայաստանի ձայն»։ Մաշ Իսրայելյանը նշեց, որ այդ խոսքերին արժանանալու համար շատ է աշխատել. «Ամեն ինչ անում եմ, որ լավ ներկայանամ, բայց հուզմունքը հաճախ խանգարում է»:

 

Նրանից հետաքրքրվեցինք, թե մասնակիցներից ում է համարում իր մրցակիցը։ «Ոչ մեկին չեմ կարող առանձնացնել, բոլորին ինձ մրցակից եմ համարում: Մրցույթ է, և բոլորը մրցակիցներ են»,- ասաց նա:

 

 

Երգչուհին ասաց, որ միաժամանակ զբաղվել է և՛ դասական,  և՛ էստրադային վոկալով, ի վերջո, ընտրել է էստրադային վոկալը: «5 տարեկանում ընդունվել եմ Երգի պետական թատրոն, երգել եմ «Աստղիկ» ստուդիայում, սովորել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հանդես եմ եկել մի շարք հաղորդումներում։ Չնայած փոքր ժամանակ մի շարք համերգների եմ մասնակցել, չեմ ցանկացել տեսահոլովակով հանդես գալ։ Միշտ մտածել եմ, երբ կայանամ, նոր կներկայացնեմ տեսահոլովակ, կարծում եմ՝ արդեն կայացած եմ»,- ասաց նա:

 

Մաշ Իսրայելյանի մայրը՝ Նարինե Մանուկյանը, 11 տարի երգել է Օրբելյանի խմբում։ Ըստ նրա` քույրը ևս ձայնային լավ տվյալներ ունի, սակայն  ընտրել է դիզայներ-մոդելավորողի մասնագիտությունը: Հագուստի ընտրության հարցում Մաշին օգնում է քույրը:

 

Խոսելով երազանքների մասին՝ երգչուհին ասաց, որ միշտ ցանկացել է լինել կայացած, սիրված երգչուհի, իսկ երազանքի կետը, որին ձգտել է, կբացահայտի, երբ հասնի դրան։

 

 
 
 

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
Ամենադիտված