Նոր տեղեկություններ ճանապարհների վիճակից
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: