Լավրովի ազատ անկումը. պատերա՞զմ, թե՞ խաղաղություն
ՔաղաքականությունԱռաջին / Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի տարածաշրջանային այցը թողեց հակասական տպավորություն, հատկապես Ղարաբաղյան թեմատիկայով հայտարարությունների մասով: Լավրովի, այսպես ասած, լավատեսության բացակայությունը տվեց երկիմաստ դատողությունների առիթ՝ լավատեսություն չկա, և դա նշանակում է, որ պատերազմի վտա՞նգն է մեծանում, և Ռուսաստանն արտգործնախարարի շուրթերով ազդարարում է դա, թե՞ հակառակը՝ լավատեսություն չկա, բայց դա նշանակում է, որ խնդիրն ընդամենը գնում է սառեցման:
Տեսականում անշուշտ պետք է արձանագրել, որ քանի դեռ գործ ունենք չկարգավորված հակամարտության հետ՝ առնվազն Ադրբեջանի համար չկարգավորված, և որևէ կերպ դե յուրե չֆիքսված միջազգային իրավիճակի հետ, ապա միշտ էլ հավանական է կամ առկա է ռազմական բախման ռիսկ: Գործնական հարթության վրա իրավիճակը այլ է՝ նվազագույնը ապրիլյան պատերազմից հետո: Այդ պատերազմը ցույց տվեց, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում, որովհետև հնարավոր չէ հասնել արագ հանգուցալուծման, հնարավոր չէ կողմերից մեկի, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի արագ և հիմնարար հաջողություն, եթե հաջողություն ընդհանրապես հնարավոր է Ադրբեջանի համար: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի հեռանկարները այդ առումով ոչ միայն չեն ավելացել, այլև հակառակը՝ զգալիորեն նվազել են և գրեթե անէացել:
Այդ պայմաններում ակնհայտ է, որ պատերազմը լինելու է երկարատև և արյունալի, իսկ դա արդեն միայն Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէ, այլ նաև Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, նվազագույնը Վրաստանի առկայության պայմաններում նաև ԱՄՆ-ի ու Եվրամիության մաշկին շատ մոտ խնդիր: Եթե մինչև ապրիլյան պատերազմ որևէ մեկը կարող էր դիտարկել կարճ և կառավարելի ռազմական մեխանիզմի կամ մեթոդաբանության տարբերակը՝ որպես որևէ խնդրի լուծման միջոց, ապրիլյան պատերազմից հետո բոլոր այդ երկրների համար պարզ դարձավ, որ այդ տարբերակը, բացի խնդիրներ ավելացնելուց, չի կարող բերել այլ բան:
շարունակությունը՝ կայքում