Սերժ Սարգսյանը փակեց պատուհանը
Բաց մի թողեք- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Առաջին / Սահմանադրական դատարանի որոշումից հետո Վանաձորի ավագանիում ՀՀԿ-ն հուշագիր ստորագրեց «Հայկական վերածնունդ» կուսակցության խմբակցության հետ, և, այսպես ասած, ավարտվեց մեկ տարի տևող բոյկոտը, որը Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցությանը թույլ չէր տալիս ավագանու աշխատանք կազմակերպել: Վանաձորի քաղաքապետի խնդրի պատմությունը հայտնի է թերևս բոլորին, ովքեր հետաքրքրվում են հայաստանյան քաղաքականությամբ: Եվ այդ իմաստով այն վերստին շարադրելու կարիք թերևս չկա:
Վանաձորի քաղաքապետի ընտրությունը ուշագրավ էր այն համատեքստում, որ նախորդում էր 2017-ի խորհրդարանի ընտրությանը, և Վանաձորում գործնականում կատարվեց յուրօրինակ ներքաղաքական էքսպերիմենտ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք առաջին անգամ անցկացվելու էին նոր ընտրակարգով, նոր քաղաքական և ներիշխանական հոգեբանական նոր իրավիճակում:
Վանաձորում Սերժ Սարգսյանն ըստ երևույթին փորձարկեց, այսպես ասած, խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում կառավարելիության խնդիրները, «թեստավորեց» նոր համակարգի, այսպես ասած, ընթացքային հատկանիշները, ուժեղ և թույլ կողմերը, արդյունքներից եզրակացություններ անելով խորհրդարանական ընտրության թե՛ կազմակերպման, թե՛, այսպես ասած, սցենարային պլանների մշակման համար:
շարունակությունը՝ կայքում
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram