Նոր թրենդ. աղջիկները տղամարդկանց սեռական օրգանների պատկերով լեգինսներ են հագնում
LifeՍոցցանցերում թափ է հավաքում նոր թրենդ՝ կանացի լեգինսներ՝ տղամարդու սեռական օրգանի պատկերով։ Ավելի հստակ՝ պատկերված է Միքելանջելոյի Դավթի քանդակի ստորին մասը։
Առևտրային որոշ կայքերում դրանք կարելի է ձեռք բերել 60 դոլարով։ Հայտնի չէ, թե ով է գաղափարի հեղինակը։
Life պորտալի հաղորդմամբ՝ հավանաբար մեծամասնությունը չի գնահատի նոր թրենդը, սակայն ոմանք այն համարում են ոճային համալրում։