Հայաստանի ռազմարդյունաբերական ճեղքումը. Մոսկվա, թե Պեկին
ՔաղաքականությունԼրագիր / Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի վերաբերյալ խորհրդակցությանը ՌԴ նախագահ Պուտինը նոյեմբերի 22-ին արել է ուշագրավ հայտարարություն, ասելով, որ Ռուսաստանի բոլոր խոշոր պետական եւ մասնավոր ձեռնարկությունները պետք է պատրաստ լինեն անհրաժեշտ դեպքում արագորեն ռազմական ռելսերի վրա կանգնելուն եւ ռազմական արտադրանք թողարկելուն: Խորհրդակցությանը քննարկվել է սեպտեմբերին անցկացված զորավարժությունը: Խոսքը ռուս-բելառուսական համատեղ Արեւմուտք 2017 վարժանքի մասին է:
Պուտինն ասել է, թե ռազմարդյունաբերության եւ պաշտպանական արտադրանքի ավելացման հարցերը քննարկվել են նաեւ 2015-16 թվականներին, եղել են կոնկրետ հանձնարարականներ: Նա ասել է, թե խորհրդակցությունից պետք է արվեն հետեւություններ ապագայի համար:
Արեւմուտք 2017 զորավարժությունն աչքի ընկավ դրա ընթացքում ռազմական տեխնիկայի կիրառման մի քանի արտառոց դեպքով: Իհարկե, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում էր դրանք, այդուհանդերձ համացանցում հայտնվում էին կադրեր այդ միջադեպերից:
շարունակությունը՝ կայքում