Վերջին պահին մոսկովյան զանգը կխափանի՞ ստորագրությունը
Քաղաքականություն«Իշխանությունների նկատմամբ անվստահության մակարդակը բարձր է։ Եվ դա է պատճառը, որ հասարակությունը կասկածում է համաձայնագրի ստորագրման հարցում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ վերջին ամսվա ընթացքում մեր արտգործնախարարությունը լուրջ աշխատանք է տարել տեխնիկական խնդիրները վերացնելու ուղղությամբ։