Ապտակ Պուտինին. գալու է նաև «Հոկտեմբերի 27»-ի հատուցման պահը
Աշխարհ1in.am / Վաշինգտոնի քաղաքային օրենսդիր մարմնում մտադիր են վերանվանել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցը ի պատիվ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի: Այս քայլը հարգանքի տուրք է 2015 թվականի փետրվարի 27-ին Կրեմլի մերձակայքում սպանված քաղաքական գործչի հիշատակին: Ամերիկյան քաղաքականության համարժեքությունն ապշեցնող է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Ռուսաստանի ընդդիմադիր ու փորձագիտական շրջանակներում տարածված վարկածի համաձայն` Նեմցովի սպանությունը կազմակերպված էր հենց Պուտինի շրջապատի կողմից, մասնավորապես կարծիք է հայտնվում, որ Նեմցովի սպանությունը կազմակերպվել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի պատվերով:
Այս լույսի ներքո Վաշինգտոնի քաղաքային իշխանության որոշումը խիստ ուշագրավ է և ուժեղ հարված է Պուտինի քաղաքական հեղինակությանը, որովհետև գրեթե բաց տեքստով ասվում է, որ նա է կասկածվում Նեմցովի սպանության կազմակերպման մեջ: Հայաստանում գրեթե բոլորն են վստահ, որ Հոկտեմբերի 27-ի հիմնական կազմակերպիչները Ռուսաստանի իշխանությունն ու Ռոբերտ Քոչարյանն են:
շարունակությունը՝ կայքում