2 ոտքն ու աջ ձեռքը կորցրած սպան դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն
ՍպորտՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն` հաշմանդամություն ունեցող անձանց մրցումներում։ Այդ մասին Ստեփանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Հայ մարզիկը 2 ոսկե մեդալ է շահել 75 և 80 կգ քաշային կարգերում, նաև դարձել է բրոնզե մեդալակիր` ծանրորդների շրջանում։
Նշենք, որ բազկամարտի աշխարհի առաջնությունն ընթացել է նոյեմբերի 18–ից 21–ը լեհական Ռումիա քաղաքում։
Հիշեցնենք, որ Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է 2014թ.–ին, ադրբեջանական դիվերսիայի հետևանքները վերացնելու ընթացքում, երբ վիրավոր ընկերոջ կյանքն էր փրկում ականապատ դաշտից։ Նրա 2 ոտքն ու մի ձեռքն ամպուտացիայի են ենթարկել։