ՆԱՏՕ-ն Ալիեւին բացատրեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի իմաստը. շրջանը փակվեց
ԱշխարհԼրագիր / «Գիտեք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց, իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են՝ ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է», հայտարարել է Սերժ Սարգսյանն Ազատություն ռադիոկայանի հետ ճեպազրույցում, արձագանքելով հարցին, թե արդյոք ԵՄ հետ համաձայնագիրը Հայաստանի համար այլընտրանք է անվտանգության հարցում:
Անկասկած, այլընտրանքն անվտանգության առումով համարժեք բնորոշում լինել չի կարող, քանի որ համեմատելի չեն Հայաստանի անվտանգության ներկայիս մեխանիզմներն ու այն բաղադրիչները, որ ներառում է կամ ենթադրում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:
Բայց համաձայնագիրը գործոն է, որը առանցքային ռազմա-քաղաքական հավելում է Հայաստանի անվտանգության համակարգի համար: Հենց այդ գործոնը գիտակցելով է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնելով Բրյուսել՝ ԵՄ Արեւելյան գործընկերության Վեհաժողովին մասնակցելու համար, այցելում է նաեւ ՆԱՏՕ կենտրոնակայան, թերեւս Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի դեպքում կովկասյան անվտանգության բալանսը լիարժեք պատկերացնելու համար:
շարունակությունը՝ կայքում